481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+5
Եղանակը Երևանում
Հայ
ԵՄ աջակցությամբ Հարավային Կովկասում կստեղծվի տարածաշրջանային էկոլոգիական կենտրոն
19:42
25 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Եվրոմիության աջակցությամբ Հարավային Կովկասում կստեղծվի տարածաշրջանային էկոլոգիական կենտրոն։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտարարեց Եվրահանձնաժողովի արտաքին կապերի գլխավոր տնօրինության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի վարչության գործող տնօրեն Գունար Վիգանդը (Gunnar Wiegand)։

«ԵՄ-ն կարևորում է էկոլոգիական նախագծերի շրջանակներում տարածաշրջանային համագործակցությունը»,- ասաց նա։

Վիգանդը նշեց, որ արդեն պատրաստ է այս կենտրոնի աշխատանքների մասին վերջնական պայմանագիրը, որտեղ Հարավային Կովկասի յուրաքանչյուր երկիր կունենա իր սեփական տնօրենը։ Նրա խոսքերով, ներկայումս աշխատանքային ծրագիր է մշակվում՝ այդ կենտրոնի գործունեության և ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ։

Վիգանդի կարծիքով, տարածաշրջանային համագործակցությունը կարևոր գործոն է՝ երկրների համատեղ զարգացումն ապահովելու համար, դրա համար էլ ԵՄ ամեն կերպ աջակցում է Հարավային Կովկասի երկրների շփումներին։

Սեպտեմբերի 24-25-ը Երևանում տեղի ունեցավ Հայաստան-ԵՄ համագործակցության հանձնաժողովի ութերորդ նիստը։ Նիստի հիմնական հարցերի թվում էին Հայաստանի և Եվրոմիության միջև գործընկերության և համագործակցության համաձայնագրի իրագործումը, վերջին զարգացումները, ինչպես նաև ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունների իրագործման գործընթացը։

1996թ. ապրիլի 22-ին Հայաստանը, Եվրոմիությունը և նրա անդամ-երկրները ստորագրեցին գործընկերության և համագործակցության մասին համաձայնագիր։

Համաձայնագրի համաձայն՝ ստեղծվեց Համագործակցության հանձնաժողով, որի առաջին նիստը տեղի ունեցավ 2000թ. մարտի 14-ին։

Հայաստան-ԵՄ համագործակցությունը երեք մակարդակ ունի՝ Համագործակցության խորհուրդ, որը զբաղվում է քաղաքական հարցերով, Համագործակցության հանձնաժողով, որը համակարգում է տնտեսական հարցերը և ենթահանձնաժողով, որը զբաղվում է առևտրային, տնտեսական և իրավական հարցերով։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: