478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+26
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը գոհ է ՌԴ-ի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման տեմպից
19:16
25 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատում Ռուսաստանի հետ Հայաստանի տնտեսական հարաբերությունների զարգացման տեմպերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Կարծում եմ, որ մեր տնտեսական հարաբերություններն աստիճանաբար սկսում են հասնել մեր քաղաքական համագործակցության մակարդակին։ Այս տարվա վեց ամիսների ընթացքում մեր ապրանքաշրջանառությունն աճել է 76 տոկոսով՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ»,- հայտարարեց նա՝ Մոսկվայում ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա տեղեկացրեց, որ երկուշաբթի իր ռուս գործընկեր Վիկտոր Զուբկովի հետ ունեցած բանակցությունների ընթացքում չեն քննարկվել Հայաստանին ռուսական գազի մատակարարման հարցը։ «Նման հարցեր չեն քննարկվել։ Մենք ունենք երկարաժամկետ պայմանագիր, որն ավարտվելու է 2007թ. վերջին»,- ասաց Սարգսյանը։

Նա նաև ավելացրեց, որ Մոսկվա է ժամանել նոր առաջարկներով, որոնց, նրա խոսքերով, ըմբռնումով մոտեցավ ռուսական կողմը։ «Դրանք էներգետիկային, այդ թվում՝ նաև ատոմային էներգետիկային վերաբերող հարցեր էին։ Վաղը մենք այս հարցերը կքննարկենք Սերգեյ Կիրիենկոյի հետ (Ռոսատոմի ղեկավար)։

Մասնավորապես, դրանք Հայաստանում ուրանի հանքերի համատեղ շահագործման ծրագրերն են, ինչպես նաև Հայաստանում ատոմակայանի նոր բլոկերի կառուցման հարցը։ Մենք Վիկտոր Զուբկովի հետ խոսեցինք մեր հանրապետությունում ռուսական ձեռնարկությունների արդյունավետ օգտագործման մասին. այսօր բանակցությունների ժամանակ Զուբկովը սահմանեց այն միջոցները, որոնք կարող են լիազբաղ դարձնել այդ ձեռնարկությունները»,- կարծում է նա։

Հայաստանի և Ռուսաստանի միջև ցամաքային տրանսպորտային հաղորդակցության բացակայությունը Սերժ Սարգսյանն անվանեց երկու երկրների առևտրա-տնտեսական հարաբերությունների հիմնախնդիրներից մեկը։

«Մենք փորձեցինք մշակել համալիր միջոցներ, որոնք թույլ կտան մեծացնել տրանսպորտային հաղորդակցությունների թողունակությունը»,- ավելացրեց վարչապետը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։