484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ վարչապետը ՌԴ և ՀՀ ջերմա-էներգետիկ ոլորտի հարաբերությունները գնահատում է որպես հուսալի
17:55
25 Սեպտեմբերի 2007

ՌԴ վարչապետ Վիկտոր Զուբկովը Ռուսաստանի և Հայաստանի միջև ջերմա-էներգետիկ ոլորտի հարաբերությունները  որակում է որպես երկու երկրների համար «հասկանալի, վստահելի»։ «Բավականին հասկանալի հարաբերություններ են, բավականին վստահելի»,-երեքշաբթի Մոսկվայում Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հետ ունեցած բանակցությունների արդյունքում, «ՌԻԱ-Նովոստիի» հաղորդմամբ, հայտարարել է Զուբկովը։

Նա պարզաբանել է, որ նման իրադրությունը բացատրվում է նրանով, որ Հայաստանը «այնպիսի երկիր է, որն այսօր արդեն ունի էներգետիկայի արտադրության ավելցուկ»։ «Դա շատ կարևոր է, այսինքն երկիրը կարող է վաճառել (արտադրվող էներգիան)»,-ասել է Զուբկովը։

Նրա խոսքերով, Հայաստանն ունի էներգետիկայի սեփական հստակ ծրագիր, որը ենթադրում է ինչպես նոր ատոմակայանի շինարարություն, այնպես էլ գործող բլոկերի կատարելագործում։ «Ես կարծում եմ, որ դա, իսկապես, Հայաստանի համար զարգացման և այդ ապրանքով մյուս երկրների հետ առևտուր անելու հզոր խթան կլինի, ես կարծում եմ, որ սա հենց այն դեպքն է, երբ երկիրը կարող է դրանով շատ լավ մեծ գումարներ վաստակել»,-ասել է Ռուսաստանի վարչապետը։

Իր հերթին Սարգսյանը հայտարարել է, որ ջերմա-էներգետիկ ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացմանը խանգարում են Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա տրանսպորտային հաղորդակցության սահմանափակումները։

«Ցավոք, Հայաստանը նավթային արտադրանքի մեծ քանակություն ձեռք է բերում ոչ թե Ռուսաստանում, այլ ուրիշ վայրերում»,-հայտարարել է նա։ Նույնը, նրա խոսքերով, վերաբերում է հացահատիկին և այլ արտադրանքին։ Հայաստանի վարչապետի կարծիքով, երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցության բարելավումը կհանգեցնի շատ ասպարեզներում համագործակցության և «ապրանքաշրջանառության կտրուկ աճի»։

Զուբկովի կարծիքով, Ռուսաստանը մտադիր է մասնակցել Հայաստանի տարածքում նավթավերամշակող ձեռնարկության շինարարությանը, բացի այդ, իրականացնել ուրանային արդյունաբերության մեջ համատեղ ծրագրեր։ Այս ամենը կնպաստի երկու երկրների միջև ապրանքաշրջանառության կտրուկ աճին։

«Նավթավերամշակող գործարանի շինարարությունը, ապրանքի հսկայական ծավալները, շինանյութերը, որոնք ունի Հայաստանը, հսկայական շուկա կլինի 2014թ.-ին Ռուսաստանում և Սոչիում. այդ ուրանային պաշարներն են, որոնք հիմա պետք է հետազոտել և ոչ միայն դրանք պետք է հետազոտել, պետք է արդյունահանել, վերամշակել, հսկայական շուկան, և շատ ու շատ այլ խնդիրներ, որոնք պետք է լուծել, և մենք լուծում ենք. անշուշտ, ապրանքաշրջանառության կտրուկ աճ հնարավոր է՝ մոտակա տարիներին»,-ասել է Զուբկովը։

Հայաստանը և Ռուսաստանը մտադիր են համագործակցել երկրաբանական հետազոտության, Հայաստանի տարածքում ուրանի արդյունահանման և մշակման ոլորտում։ Բացի այդ, Հայաստանը շահագրգռություն է հայտնել՝ Անգարսկ քաղաքում Ուրանի հարստացման միջազգային կենտրոնին միանալու հարցում։

ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիին» «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի (միջին և ցածր լարման  բաշխիչ ցանցեր) և «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի (Սևան-Հրազդան 556 ՄՎտ հզորությամբ ՀԷԿ, որը Հայաստանի էլեկտրոէներգետիկայի ընդհանուր հզորության 18%-ն է) բաժնետոմսերի 100%-ի սեփականատերն է։ ՌԱՕ ԵԷՍ-ի դուստր ձեռնարկությունը՝ «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ն 2003թ.-ից ղեկավարում է Հայաստանի ատոմակայանի ֆինանսական հոսքերը։

Ռուսական «Գազպրոմ» ԲԲԸ հոլդինգին է պատկանում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի արժեթղթերի 57,59%-ը, որը Հայաստանի ներքին շուկա գազի ներմուծման և բաշխման ոլորտի սեփականատերն է (մյուս բաժնետերերն են Հայաստանի էներգետիկայի նախարարությունը՝ 34,7% և «Իտեռա» նավթագազային ընկերությունը՝ 7,71%)։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։