480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+14
Եղանակը Երևանում
Հայ
Եվրոմիությունը պատրաստ է Հայաստանին 200 մլն. եվրո վարկ տրամադրել՝ հայկական ԱԷԿ-ը փակելու համար
17:11
25 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Եվրոմիությունը պատրաստ է Հայաստանին 200 մլն. եվրո վարկ տրամադրել` հայկական ատոմային էլեկտրակայանը փակելու համար։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտարարեց Եվրահանձնաժողովի արտաքին կապերի գլխավոր տնօրինության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի վարչության գործող տնօրեն Գունար Վիգանդը (Gunnar Wiegand)։

Նրա խոսքերով, Ատոմային էներգիայի Եվրոպական համագործակցությունը (Եվրոատոմ) արտոնյալ պայմաններով վարկ կտրամադրի՝ ՀԱԷԿ-ի փակմանն աջակցելու նպատակով։ «Մենք Հայաստանի իշխանություններին կոչ ենք անում՝ որքան հնարավոր է շուտ փակել ԱԷԿ-ը։ Այս ատոմակայանը չի կարող երկար ժամանակ անվտանգ գործել»,- ասաց Վիգանդը։

Նա ընդգծեց, որ ԵՄ-ը չի փոխել իր դիրքորոշումը՝ ՀԱԷԿ-ի փակման անհրաժեշտության վերաբերյալ։ «Սակայն մենք գիտակցում ենք, որ Հայաստանի էներգետիկական զարգացման և տնտեսական աճի տեմպի պահպանման համար անհրաժեշտ է գտնել էներգիայի այլընտրանքային աղբյուր»,- ասաց Վիգանդը։

Միաժամանակ նա նշեց, որ ԵՄ-ը կարևորում է էներգիայի այլընտրանքային աղբյուր գտնելը, բայց չի դիտարկում նոր էլեկտրոկայան ստեղծելու հարցը։  

Իր հերթին ՀՀ ԱԳ փոխնախարար Արմեն Բայբուրդյանը հայտարարեց, որ ատոմակայանի փակման հարցը հստակ ներկայացված է Հայաստան-ԵՄ համագործակցության Գործողությունների ծրագրում։ «Ինչպես ԵՄ-ի հետ համագործակցության տեսանկյունից, այնպես էլ դրանից դուրս, Հայաստանը ներքին տրամաբանությամբ պատրաստ է փակել ԱԷԿ-ը։ Մենք տարաձայնություններ՝ չունենք ԱԷԿ-ի փակման հետ կապված։ Խնդիրը միայն էներգիայի այլընտրանքային աղբյուրների հայտնաբերման և ատոմակայանի փակման ժամկետները որոշելու մեջ է»,-ավելացրեց նա։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, գործող ՀԱԷԿ-ին այլընտրանք կարող է լինել միայն նոր ատոմակայանը, որի կառուցումը, նախնական հաշվարկներով, կարժենա մոտ 2 մլրդ. դոլար։

Մեծամոր քաղաքում գործող հայկական ԱԷԿ-ը, մասնագետների տվյալներով, կարող է գործել մինչև 2016-ը։ ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976-ին (երկրորդ բլոկը գործարկվել է 1980-ին)։ Ներկայումս գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝  ВВЭР-440 ռուսական 407,5 հզորությամբ ռեակտորով։ Գործող երկրորդ բլոկը միջինն արտադրում է  Հայաստանի ողջ էլեկտրաէներգիայի 40-ից մինչև 50%-ը։

ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը 2003թ. սեպտեմբերին 5 տարով անցել են «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարմանը, որը ՌԱՈ «ԵԷՍ Ռոսիայի» (արժեթղթերի 60%) և «Ռոսէներգոատոմ» կոնցեռնի (40%) դուստր ձեռնարկությունն է։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։