486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի փրկարարները սեպտեմբերի 26-27-ը կանցկացնեն ուսումնավարժություն` ավերիչ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանությունը կազմակերպելու նպատակով
16:54
25 Սեպտեմբերի 2007

Հայաստանի փրկարար ծառայությունը սեպտեմբերի 26-27-ը կանցկացնի ուսումնավարժություն` ավերիչ  երկրաշարժի դեպքում բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով։

 «Ուսումնավարժության նպատակն է ուժեղ երկրաշարժի դեպքում` բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման ժամանակ ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հմտությունների և ունակությունների կատարելագործումը, արձագանման ուժերի կողմից փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման հնարավորությունների գնահատումը և մարզերում բնակչության պաշտպանության կազմակերպման նախապես մշակված պլանի իրատեսական լինելու հաստատումը»,-նշվում է երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը Փրկարար ծառայությունից ուղարկված հայտարարության մեջ։

Վարժանքների առաջին փուլում կփորձարկվի բնակչության պաշտպանության համակարգը, մասնավորապես, կկատարվի աղետի չափերի գնահատում և տարբեր կառույցների համագործակցության ճշգրտում։ Երկրորդ փուլն ուղղված է աղետի գոտում փրկարար և վթարային-վերականգնողական աշխատանքների իրականացմանը, վտանգավոր քիմիական օբյեկտներում հետևանքների չեզոքացմանը։ Ծրագրի համաձայն, կիրականացվի բնակչության տարհանում և մարդկանց ապահովում կենսական միջոցներով։

Վարժանքներին կմասնակցեն պաշտպանության, բնապահպանության, քաղաքաշինության, էներգետիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի, տրանսպորտի և կապի նախարարություների, ինչպես նաև ոստիկանության, Քաղավիացիայի գլխավոր վարչության, Շիրակի մարզի և Գյումրու քաղաքապետարանի, «ԱրմենՏել» հեռահաղորդակցական ընկերության, Փրկարար ծառայության օպերատիվ խմբի ներկայացուցիչները։

Շիրակի մարզը ամենաշատն է տուժել 1988թ. դեկտեմբերի 7-ի կործանարար երկրաշարժի հետևանքով, որը խլեց ավելի քան 25 հազար մարդու կյանք։–0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։