484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում նախագահական ընտրություններից հետո կարող է ձևավորվել միակուռ կամ մրցակցային իշխանություն. պատգամավոր
16:02
25 Սեպտեմբերի 2007

Հայաստանում նախագահական ընտրություններից հետո կարող է ձևավորվել միակուռ կամ մրցակցային իշխանություն, երեքշաբթի լրագրողներին հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը։

«Միակուռ իշխանություն կձևավորվի, եթե երկրի նախագահ ընտրվի խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը»,-ասաց նա՝ հավելելով, որ միակուռ իշխանությունը միշտ չէ, որ արդյունավետ է։

Պատգամավորի խոսքերով, ավելի արդյունավետ է մրցակցային, բայց ոչ հակամարտող իշխանության ձևավորումը, որը հնարավոր կլինի, եթե երկրի նախագահ ընտրվի ոչ թե խորհրդարանական մեծամասնության, այլ ընդդիմադիր և չեզոք ուժերի ներկայացուցիչը։

«Այս դեպքում խորհրդարանական մեծամասնությունը համապատասխան փոփոխություններ կմտցնի օրենսդրության մեջ և վարչապետին կամ կառավարությանը կօժտի Հարկային պետական ծառայության, Մաքսային կոմիտեի, Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության ղեկավարներ նշանակելու իրավասությամբ»,-նշեց Դալաքյան։

Նա կարծում է նաև, որ նախագահական ընտրություններում երեք բևեռ կլինի՝ ընդդիմադիր, իշխանամետ և չեզոք։ Ընդ որում, պատգամավորի կարծիքով, ընդդիմադիր և իշխանամետ բևեռների ներսում կլինեն իրենց բևեռները։

Դալլաքյանը նշեց, որ հայկական ընդդիմությունը մեծ ներուժ ունի, և եթե այն օգուտ քաղի խորհրդարանական ընտրություններից, որոնց ընթացքում ընդդիմությունը անջատվածության պատճառով պարտվեց, և կարողանա, միասնական թեկնածու առաջադրելով, «քաղաքական գունապնակը ներկել սև ու սպիտակ», ապա կկարողանա իշխանությանը լուրջ մրցակից դառնալ։

Պատգամավորի կարծիքով, Հայաստանի առջև կանգնած արտաքին և ներքին մարտահրավերները պահանջում են ազատ և արդար ընտրությունների անցկացում, քանի որ «լեգիտիմության հետ խնդիրներ ունեցող նախագահը միջազգային ասպարեզում խոցելի կլինի»։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։