486.78
-0.64
574.01
+0.22
8.17
+0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում ՏՏ բնագավառի լավագուն 27 ուսանողներ և դպրոցականներ արժանացան նախագահական մրցանակների
15:05
25 Սեպտեմբերի 2007

Երեքշաբթի Երևանում բարձր տեխնոլոգիաների բնագավառում լավագույն ուսանողների և դպրոցականների շնորհվել են Հայաստանի նախագահի պարգևներն ու դրամական մրցանակները։

Մրցանակների արժանացել է 20 ուսանող Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանից, Երևանի պետական համալսարանից, Հայաստանի ամերիկյան համալսարանի ճարտարագիտության ֆակուլտետից և Հայ-ռուսական սլավոնական համալսարանից, ինչպես նաև աշակերտներ  Հայաստանի առաջատար տեխնիկական ուղղվածությամբ կրթօջախներից։

Լավագույն ասպիրանտ անվանակարգում դրամական մրցանակը կազմել է կախված կարգից 342 հազ. և 265.500 հազ.դրամ (մոտավորապես 1000 դոլարից մինչև 760 դոլար), լավագույն մագիստրանտ՝ 256,5 հազ. և 1 հազ. դրամ (760 դոլարից մինչև 3 դոլար), լավագույն բակալավր՝ 171 հազ.և 136,8 հազ. դրամ (500 դոլարից մինչև 400 դոլար), լավագույն ուսանողուհի՝ 171 հազ. դրամ (մոտավորապես 500 դոլար) և լավագույն աշակերտ՝ 34,2 հազ. դրամ (մոտավորապես 100 դոլար)։ 

«Մենք գնահատում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում մեր ուսանողների և դպրոցականների ձեռքբերումները. ՏՏ բնագավառը ճանաչվել է երկրի տնտեսության զարգացման գերակա ճյուղը», - հանդիսավոր արարողությանը հայտարարել է Հայաստանի նախագահի խորհրդական Վահրամ Ներսիսյանցը։

Synopsys, Inc ընկերության ՏՏ շուկայի ռազմավարական զարգացման գործերով փոխնախագահ, «Synopsys Armenia»-ի գլխավոր տնօրեն Ռիչ Գոլդմանն իր հերթին ընդգծել է Հայաստանի բուհերի և դպրոցների սաների ինտելեկտուալ բարձր ներուժը։ «Մտավոր ներուժը Հայաստանի ապագայի լավագույն գրավականն է, և ես համոզված եմ, որ Հայաստանը ՏՏ բնագավառում կարող է գտնել իր արժանի տեղը աշխարհում», - ավելացրել է նա։

2005 թ.-ին ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի բարձր հովանու ներքո Synopsys ընկերությունը համաձայնություն կնքեց Հայաստան համահայկական հիմնադրամի հետ ՏՏ ոլորտում Հայաստանի լավագույն ուսանողների համար ամենամյա կրթական պարգև սահմանելու վերաբերյալ։ Կրթական ամենամյա պարգևը ֆինանսավորվում է Synopsys-Armenia ՓԲԸ-ի կողմից։ 

Synopsys, Inc ընկերությունը հայկական շուկա է մուտք գործել 2004 թ.-ի հոկտեմբերին՝ Leda Design-ի և Monterey Arset-ի Synopsys Armenia միասնական ԲԲԸ միաձուլումից հետո։ Երկու տարվա ընթացքում Synopsys Inc-ը Հայաստանին է տրամադրել 360 միլիոն դոլար արժողությամբ տեխնիկական ներդրում։

2004 թ.-ի դեկտեմբերից ընկերությունը համագործակցում է Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանի հետ, 2005 թ.-ի դեկտեմբերից՝ Երևանի Պետական Համալսարանի հետ, իսկ նախօրեին համագործակցության մասին պայմանագիր կնքվեց Հայ-ռուսական սլավոնական համալսարանի հետ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին: