478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի և Հայաստանի վարչապետները Մոսկվայում քննարկեցին համագործակցության մի շարք կոնկրետ հարցեր
14:40
25 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի և Հայաստանի վարչապետները՝ Վիկտոր Զուբկովը և Սերժ Սարգսյանը գոհ են իրենց առաջին հանդիպման արդյունքներից և վստահ են, որ հետագայում նրանց միջև լավ հարբերություններ են ստեղծվելու։

«Մենք առաջին անգամ տեսանք միմյանց, նախկինում չէինք հանդիպել, և այս առաջին շփումն ասում է այն մասին, որ մենք շատ լավ կաշխատենք միասին։ Ինձ շատ դուր եկավ Սերժ Սարգսյանը, ես զգում եմ, որ նա գործնական մարդ է, ես նույնպես սովոր եմ ողջ կյանքս կոնկրետ գործերով զբաղվել»,- իր հայ գործընկերոջ հետ բանակցություններն ավարտելուց հետո լրագրողներին հայտարարեց ՌԴ վարչապետը՝ պատասխանելով բանակցություններից ստացված տպավորությունների մասին հարցին։

Զուբկովը գոհունակություն հայտնեց, որ իր նշանակումից հետո առաջինը գործնական այցով Մոսկվա ժամանեց հենց Հայաստանի պատվիրակությունը։ Ռուս վարչապետի խոսքերով, բանակցությունների ժամանակ քննարկվեցին մի շարք կոնկրետ հարցեր։ «Ես կասկած չունեմ, որ մենք կլուծենք այդ բոլոր հարցերը»,- ասաց Զուբկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նրա խոսքերով, բանակցությունների ընթացքում քննարկվեցին տնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, այդ թվում՝ ատոմային, ոլորտներում համագործակցության հարցերը, Հայաստանի տարածքում գտնվող և Ռուսաստանին հանձնված ձեռնարկությունների զարգացման հարցերը, ինչպես նաև սահմանապահ կետերի աշխատանքին առնչվող հարցեր։

«Քննարկվեցին նաև ռազմա-տեխնիկական համագործակցության հարցերը. դրանք նույնպես լուծում կգտնեն»,- ասաց Զուբկովը։

«Բանակցությունները բավականին արդյունավետ էին, մեր համագործակցությունը կզարգանա, և դրա արդյուքները կքաղեն թե Ռուսաստանը, թե Հայաստանը։ Եվ գլխավորը՝ դա պետք է դրական ազդեցություն ունենա մարդկանց կյանքի վրա»,- ավելացրեց Ռուսաստանի վարչապետը։

«Սա իմ առաջին պաշտոնական այցն էր, և ես շատ ուրախ եմ, որ գտնվում եմ Ռուսաստանում։ Ես գոհ եմ առաջին բանակցություններից և վստահ եմ, որ մեր միջև լավ հարաբերություններ կստեղծվեն»,- իր կողմից հայտարարեց Սարգսյանը։

Նա մեծ բավականությամբ նշեց, որ Հայաստանի տնտեսության մեջ ավելացել է ռուսական ներդրումների քանակը, և ռուսական բիզնեսը շարունակում է մտնել հայկական շուկա։

«Վերջերս Երևանում տեղի ունեցավ միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստը, որի ժամանակ պլանավորվեցին նոր ծրագրեր, որոնք նախատեսում են ապրանքաշրջանառության ծավալի մեծացում, նոր համատեղ ձեռնարկությունների հիմնադրում, կայուն տրանսպորտային հաղորդակցության ստեղծում։ Ես ուրախ եմ, որ ինձ հասկացան և որ հնչեցին կոնկրետ ցուցումներ»,- ավելացրեց Սարգսյանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: