480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը հետամուտ է առաբեկչության դեմ պայքարի գործընթացին. ՀՀ ԱԳՆ
19:39
24 Սեպտեմբերի 2007

Հայաստանը հետամուտ  է ահաբեկչության դեմ պայքարի գործընթացին։ Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, այս մասին  արտգործնախարար Վարդան Օսկանյանը  հայտնել է հակաահաբեկչության հարցերով գործադիր տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Կարևի գլխավորությամբ տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Հակաահաբեկչական կոմիտեի գործադիր տնօրինության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։

Նախարար Օսկանյանը նշել է, որ հայկական կողմը հետամուտ է ահաբեկչության դեմ պայքարի գործընթացին, այդ ոլորտում իրականցնում է միջազգային հանրության առջեւ ստանձնած պարտականությունները` մասնակից լինելով ահաբեկչության դեմ գլոբալ պայքարին:

Նախարարը նշել է, որ Հայաստանը վավերացրել է այս ոլորտում գործող ՄԱԿ-ի 13 կոնվենցիաներից 12-ը, իսկ վերջինը` Միջուկային ահաբեկչության դեմ կոնվենցիան ստորագրել է վարչապետի մակարդակով` 2005թ.-ի ՄԱԿ-ի գագաթաժողովի ժամանակ։

Հանդիպման ժամանակ Կարևը բարձր է գնահատել  Հայաստանի համագործակցությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) Հակաահաբեկչական կոմիտեի հետ` նշելով, որ Հայաստանն այն երկրների շարքում է, որ կանոնավոր ու ժամանակին զեկույցներ է ներկայացրել ահաբեկչության դեմ պայքարում ՄԱԿ-ի ԱԽ 1373 (2001) բանաձեւի պահանջների կատարման ուղղությամբ հանրապետությունում ձեռնարկված քայլերի մասին:

Ինչպես տեղեկացրեցին ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից՝ պատվիրակությունը հիմնականում կաշխատի երկու թիմով` օրենսդրական եւ իրավապահ/ահաբեկչության ֆինանսավորման։

Հայաստանը 19-րդ երկիրն է, ուր այցելում է նշյալ տնօրինության պատվիրակությունը` հիմնականում ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում տեխնիկական աջակցության հնարավորություններն ու կարիքները փորձագիտական մակարդակով առանձնանշելու եւ դրանց շուրջ համագործակցության եզրերը ճշգրտելու նպատակով: ՀՀ այցին նախորդել է այցը Վրաստան, իսկ Ադրբեջան այցելությունը ծրագրված է հաջորդ տարի: --0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։