478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվեց Հայաստան-ԵՄ համագործակցության կոմիտեի ութերորդ նիստը
19:14
24 Սեպտեմբերի 2007

Հայաստան-ԵՄ համագործակցության կոմիտեի ութերորդ նիստը երկուշաբթի բացվեց Երևանում։

Ինչպես լրագրողներին հայտնեց Հայաստանի առևտրի և տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը, նիստի հիմնական հարցերի մեջ են մտնում Հայաստանի և ԵՄ միջև համագործակցության համաձայնագրի իրականացման գործընթացին, վերջին զարգացումներին, ինչպես նաև ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող խնդիրները։

«Գալիք երկու օրերի ընթացքում քննարկումները հիմնականում կկենտրոնանան Հայաստանի ԵՄ առջև ստանձնած պարտավորությունների, դրանց իրականացման գործընթացի վրա, և, թե 2008-ին ու գալիք տարիներին ինչպիսի խնդիրներ պիտի դրվեն»,-ասաց Երիցյանը։

Նիստի ընթացքում, որն անցկացվել է փակ ռեժիմում, կողմերը, մասնավորապես, կարևորել են եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում գործողությունների իրականացման հարցերը։

Քննարկվել են նաև Հայաստանի և ԵՄ տնտեսական զարգացումները, որոնց ժամանակ հայկական կողմը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների իրականացման գործընթացը, տնտեսության ներկայիս իրավիճակը և զարգացման հեռանկարները։

Իր հերթին եվրոպական պատվիրակության ղեկավար Վիեգանդ Գուննարը բարձր գնահատեց Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումները և ընգծեց, այդ աճի կայունության ապահովմանն ուղղված միջոցառումների իրագործման կարևորությունը։

Եվրոպական կողմը կարևորեց նաև Հայաստանի կառավարության կողմից երկրում գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը և արտահանման խրախուսմանը, ինչպես նաև տվյալ ոլորտում միջազգային կառույցների հետ համագործակցության միջոցառումների իրականացմանն ուղղված քայլերը։

Ընգծվել է, որ ԵՄ-ն Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերը և խոշորագույն ներդնողն է։

Նիստի ընթացքում քննարկվել են նաև հայկական ԱԷԿ-ի անվտանգ գործունեության ու փակման, այլընտրանքային էներգետիկայի ստեղծման ուղղությամբ համատեղ աշխատանքների կազմակերպման, Հայաստանի էներգետիկ անվտանգության և անկախության հետ կապված հարցեր։

Կողմերը քննարկել են Հայաստանին տրամադրվող եվրոպական աջակցության ծրագրերի գործընթացներն ու հեռանկարները, Հայաստանում  կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարության և մարդու իրավունքների, ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման, Թուրքիայի հետ փոխհարաբերությունների հետ կապված հարցեր։

Կողմերի միջև ձեռք են բերվել հետագա համագործակցության արդյունավետության խորացման, ընդլայնման և բարձրացման վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ։

1996-ի ապրիլի 22-ին Հայաստանի և Եվրոպական միության ու նրա անդամ-երկրների միջև կնքվել է գործընկերության և համագործակցության մասին համաձայնագիր։

Այդ համաձայնագրով ստեղծվեցլ է Համագործակցության կոմիտեն, որի առաջին նիստը տեղի  է ունեցել  2000-ի մարտի 14-ին։ Նիստում ընդունվել է Հայաստան-Եվրոմիություն առևտրային, տնտեսական և իրավական հարցերով համագործակցության ենթակոմիտեի ստեղծման մասին որոշումը։

Հայաստան-ԵՄ համագործակցությունը երեք մակարդակ ունի՝ Համագործակցության խորհուրդը, որը զբաղվում է քաղաքական հարցերով, Համագործակցության կոմիտեն, որի իրավասություններում տնտեսական հարցերն են և առևտրային, տնտեսական և իրավական հարցերում համագործակցության ենթակոմիտեն։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: