478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայ առաքելական եկեղեցին շարունակում է կարևոր դերակատարություն ունենալ պետականաշինության գործում. վարչապետ
17:42
24 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայոց եկեղեցին դարերի ընթացքում անփոխարինելի դերակատարություն է ունեցել հայ ժողովրդի կյանքում և այսօր էլ` անկախ պետականության վերականգնումից հետո, պետության հետ համագործակցությամբ, եկեղեցին շարունակում է կարևոր դերակատարություն ունենալ պետականաշինության գործում:

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարել է Անգլիկան եկեղեցու պետ, Քենթրբերիի արքեպիսկոպոս, դոկտոր Ռոուան Ուիլիամսի և Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են եկեղեցի-պետություն փոխհարաբերություններին, Հայոց և Անգլիկան  եկեղեցիների ու երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերի խորացմանը, հասարակության հոգևոր դաստիարակության ու կրթության գործում եկեղեցու դերին:

Եկեղեցու և պետության միջև նման փոխըմբռնումը համարելով անչափ կարևոր՝   Քենթրբերիի արքեպիսկոպոսն ընդգծել է, որ Անգլիկան և Հայոց եկեղեցիների միջև ևս բարեկամական կապերը դարերի պատմություն ունեն: Նա հավաստել է դրանք այսուհետ շարունակելու և զարգացնելու Անգլիկան եկեղեցու պատրաստակամությունը։

Քենթրբերիի արքեպիսկոպոսը գոհունակություն է հայտնել նաև իր գլխավորած  եկեղեցու և Անգլիայում գործող Հայոց եկեղեցու ու հայ համայնքի հետ հարաբերությունների մակարդակից։

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն իր հերթին շնորհակալություն հայտնելով Հայաստանի իշխանություններին` եկեղեցու նկատմամբ ունեցած վերաբերմունքի և աջակցության համար՝ ընդգծել է, որ այդ հարաբերությունները ամրագրված են նաև ՀՀ օրենքով: Իր խոսքում Վեհափառ Հայրապետը ևս հաստատել է Անգլիկան եկեղեցու հետ  հարաբերությունները զարգացնելու և խորացնելու Հայոց եկեղեցու պատրաստակամությունը:

Զրույցի ընթացքում Քենթրբերիի արքեպիսկոպոսը ՀՀ վարչապետից հետաքրքրվել է նաև Եվրամիության հետ Հայաստանի ինտեգրման գործընթացի, հարևան պետությունների, այդ թվում` Թուրքիայի հետ մեր երկրի հարաբերությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: