478.65
-0.08
560.79
-0.28
8.05
-0.01
+38
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախկին նախագահը չի բացառում իր մասնակցությունը նախագահական ընտրություններին
12:08
24 Սեպտեմբերի 2007

Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի բացառում նախագահական ընտրություններին իր մասնակցության հնարավորությունը։

«Եթե ես տեսնեմ` որևէ օգտակար դերակատարություն կարող եմ ունենալ հայ ժողովրդին և մեր երկիրը, մեր պետությանն այս վիճակից դուրս բերելուն` որևէ ջանք չեմ խնայի»,- ուրբաթ Երևանում հայտարարեց Հայաստանի նախկնի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ՀՀՇ կուսակցության կազմակերպած ՀՀ Անկախության օրվան նվիրված տոնակատարության ժամանակ։ 

Տեր-Պետրոսյանի խոսքերով, նա դեռ չի ընդունել վերջնական որոշում՝ ընտրություններին իր մասնակցության վերաբերյալ։

«Ես դեռ ուսումնասիրում եմ, դեռ կշռում եմ, դեռ քննում եմ. իմ մոտեցումը զուտ քաղաքական է, ես չեմ կարող առաջնորդվել էմոցիաներով, արկածախնդրությունը խորթ է իմ խառնվածքին: Երբ որոշում կայացնեմ` այո կամ ոչ, ես համոզված եմ, որ կարող եմ ձեզ տալ իմ բացատրությունները, որոնք ձեզ համար կարող են համոզիչ լինել»,- ասել է նա՝ միաժամանակ ավելացնելով, մտադիր չէ իրականացնել որևէ քայլ՝ համոզված չլինելով դրանց արդյունավետության մեջ։

Միաժամանակ նախկին նախագահը կարծում է, որ երկրում կա մթնոլորտի, տրամադրությունների որոշակի փոփոխություն, ինչը, սակայն, «դեռևս կանդիցիայի չի հասել»։

«Ես հետևում երկրում ընթացող բոլոր գործընթացներին և կարող եմ համոզմունքով ասել, որ այս իշխանություններից ազատվելու միակ ճանապարհը առկա բոլոր քաղաքական ուժերի, առողջ հասարակական, մտավոր, հոգևոր բոլոր ուժերի համախմբումն է մեկ միասնական թեկնածուի շուրջ», - հայտարարել է Լևոն Տեր-Պետրոսյանը։

Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարել է իր պատրաստակամության մասին՝ ողջունել ցանկացած մեկին, ով իր վրա կվերցնի միասնական թեկնածուի դերը և ում  կհաջողվի իր շուրջը համախմբել բոլոր ուժերին։

«Եվ ես իմ ամբողջ կարողությամբ, իմ ազդեցությամբ կնպաստեի այդ պրոցեսին», - ամփոփել է նա։

1991թ. սեպտեմբերին՝ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ նախագահական առաջին ընտրությունների ժամանակ, հաղթեց Հայոց համազգային շարժում կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը։

Հինգ տարի անց՝ 1996թ. սեպտեմբերյան ընտրություններում Լ. Տեր-Պետրոսյանը պահպանեց նախագահի աթոռը, թեև ընդդիմությունը և մի շարք միջազգային հեղինակավոր կազմակերպություններ ընտրությունների արդյունքները կեղծված համարեցին։

1998թ. փետրվարին Տեր-Պետրոսյանը, իշխանական վերնախավում ղարաբաղյան հիմնահարցի լուծման վերաբերյալ առաջացած տարաձայնությունների պատճառով, հայտարարեց իր լիազորությունների վաղաժամ դադարեցման մասին և հրաժարական տվեց։

Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2008 թ. գարնանը։ Ընտրություններին մասնակցելու իրենց մտադրության մասին արդեն հայտարարել են իշխանամետ և ընդդիմադիր կուսակցությունների մի քանի առաջնորդներ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։