487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը բարձր տեղ է զբաղեցնում ԵՄ առաջնահերթություններում
11:29
24 Սեպտեմբերի 2007

Հայաստանը բարձր տեղ է զբաղեցնում Եվրամիության առաջնահերթություններում։ Այս մասին շաբաթ օրը Երևանում լրագրողներին հայտնել է Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաուլ դե Լյուցենբերգերը։

Հայաստանի առաջնահերթությունների թվում Լյուցենբերգերը նշել է  ժողովրդավարական բարեփոխումները, ընտրությունները, մարդու իրավունքների պաշտպանությունը, արդարադատութան բնագավառի բարեփոխումները, տնտեսական բարեփոխումները, ինչպես նաև աղքատության հաղթահարման  ծրագիրը։

«Մենք փորձում ենք աջակցել Հայաստանին նաև առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի բնագավառներում համագործակցության ամրապդնման գործում, ինչպես նաև անվտանգության արտաքին քաղաքականության շրջանակներում», - ասել է նա։

Լյուցենբերգերը նշել է, որ գործողության ծրագիրը լայնամասշտաբ նախագիծ է, որը ներառում է համագործակցության գրեթե բոլոր բնագավառները։

Միաժամանակ նա ավելացրել է, որ այսօրվա դրությամբ ԵՄ-ն և «Նոր հարևանություն» ծրագրի մասնակից-երկրները համատեղ ջանքերով աշխատում են սույն ծրագրի շրջանակներում համագործակցության ամրապնդման ու խորացման ուղղությամբ։

Պատասխանելով լրագրողների՝ Հայաստանի Եվրոինտեգրման ճանապարհին հնարավոր խոչընդոտների մասին հարցին՝ Լյուցենբերգերը նշել է, որ «նման խոչընդոտներ գոյություն չունեն»։

«Հայաստանի Եվրոինտեգրման ճանապարհին որևէ խոչընդոտ գոյություն չունի, անհրաժեշտ է պարզապես իրագործել ծրագրի՝ դեռևս չիրագործված դրույթները», - պարզաբանել է նա։

Հայաստանի ԱԳ փոխնախարար Արմեն Բայբուրդյանն ավելացրել է, որ մոտ ժամանակներս ի մի կբերվեն 2007 թ. գործողությունների ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների արդյունքները։

Միաժամանակ Ա. Բայբուրդյանը հիշեցրել է, որ ԵՄ «Նոր հարևանություն» հնգամյա ծրագիրը Հայաստանում կավարտվի 2011 թ. վերջին։

«Համագործակցության ծրագիրը ենթադրում է, որ հաջորղ փուլի իրագործումից հետո Հայաստանը ԵՄ-ին կմոտենա բոլոր, մասնավորապես, տնտեսական և քաղաքական առումներով», - ասել է նա։

2007 թ.-ի գործողությունների ծրագիրը համապարփակ մի փաստաթուղթ է, որը ներառում է բոլոր բնագավառները՝ սկսած քաղաքականության և ժողովրդավարության, մարդու իրավունքների հարցերից՝ ընդհուպ մինչև առևտրի, տնտեսության, կրթության, առողջապահության և գիտության բնագավառներում իրականցվող բարեփոխումներին վերաբերող հարցերը։

Փաստաթուղթը նաև ընդգրկում է օրենսդրական, ինստիտուցիոնալ բարեփոխումներ, այս բնագավառներում քաղաքականության մշակման կոնկրետացման համատեքստում ի հայտ եկած նոր մոտեցումներ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։