484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
+1
Եղանակը Երևանում
Հայ
Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորել է հայ ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ
18:01
21 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել հայ ժողովրդին՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ։

«Այսօր մենք տոնում ենք հայոց պետականության վերականգնման պանծալի հաղթանակը, որը ձեռք է բերվել սերունդների մաքառումի և զոհողության գնով»- ասվում է Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդի ուղերձում, որը «Նովոստի-Արմենիա» գործակալությանն են տրամադրել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական Համակարգից։

«Անցնող հարյուրամյակում` հակառակ բազում արհավիրքների ու ծանր կորուստների, մեր ժողովուրդը արիաբար պայքարեց  ազատության համար և, ապավինած Աստծուն, հուսաց անկախության այս նվիրական առավոտը, որը հույսի նոր շողեր է սփռում աշխարհասփյուռ մեր ժողովրդի կյանքի վրա»,- նշել է Գարեգին երկրորդը:

Ամենայն Հայոց կաթողիկոսը համոզմունք է հայտնել, «որ մեր ժողովուրդը պիտի շարունակի կերտել իր շեն ու բարօր երջանիկ կյանքը` ամուր պահելով անկախ պետականության իր նվաճումները և ընթանալով դեպի նոր հաղթանակներ»:

«Օրհնություն և լույս հանուն Հայոց պետականության ազատ նոր կյանքի իրենց անձերը նվիրաբերած քաջարի մեր զավակների հոգիներին»,- ասվում է Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձում:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։
19:29
24 Նոյեմբերի 2017
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. ԼՐԱՑՎԱԾ
Փաստաթուղթը ձևավորում է նոր հարթակ Հայաստան–ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցության ամրապնդման համար:
19:15
24 Նոյեմբերի 2017
ՀՐԱՏԱՊ. Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
18:04
24 Նոյեմբերի 2017
ՀՀ-ԵՄ գործընկերության համաձայնագիրը բոլորիս համատեղ հաջողությունն է. ՀՀ նախագահ
Նրա խոսքով, այս համաձայնագրի կարևորությունը չի սահմանափակվում Հայաստան-ԵՄ հարաբերություններով։