485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ֆինանսական համակարգը զարգացման մեծ ներուժ ունի. «Տրոյկա դիալոգի» նախագահ
16:48
21 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆինանսական համակարգը զարգացման մեծ ներուժ ունի։ Այս մասին ուրբաթ Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց «Տրոյկա դիալոգ» ընկերությունների խմբի նախագահ, ընկերության Տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը։

«Չնայած գոյություն ունեցող բարդություններին՝ մենք Հայաստանի ֆինանսական համակարգի զարգացման լուրջ հեռանկարներ ենք տեսնում։ Մեզ համար կարևոր է տեսնել, որ Հայաստանի համակարգը շատ դինամիկ է զարգանում, և ծառայությունների պահանջարկն ավելի ու ավելի է մեծանում»,- ասաց նա։

Միաժամանակ Վարդանյանը նշեց, որ «Տրոյկա դիալոգ» ընկերությունը վաղուց և ուշադիր հետևում և մասնակցում է Հայաստանի ֆինանսական շուկայի կայացման և զարգացման գործընթացին։

Խմբի նախագահը նշեց, որ Հայաստանի տնտեսությունը մտել է մի փուլ, երբ արժեթղթերի շուկայի հետ կապված ծառայությունները դառնում են ոչ միայն նորաձև կամ էկզոտիկ, պարտադրված միջազգային գործընկերների կողմից, այլ անհրաժեշտություն՝ ընկերությունների և քաղաքացիների համար։

«Հույս ունեմ, որ «Տրոյկա դիալոգ» ընկերության ծառայությունների ողջ ցանկը Հայաստանի շուկայում նույնպիսի պահանջարկ կունենա, ինչպես Անգլիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ուկրաինայում»,- հայտարարեց ընկերության նախագահը։

«Տրոյկա դիալոգը» առաջատար ռուսական ինվեստիցիոն ընկերություն է՝ հիմնադրված 1991թ.-ին։ Ընկերության գործունեության հիմնական ուղղություններն են՝ արժեթղթերի հետ առևտրային գործարքները, ներդրումային-բանկային ծառայությունները, ակտիվների վստահված կառավարումը, ուղիղ և համատեղ ներդրումները։

Ռուսաստանի առևտրային համակարգի (ՌԱՀ) դասական շուկայում «Տրոյկա դիալոգ» ընկերության արժեթղթերի բաժնեմասի շրջանառությունը կազմում է 42 տոկոս, իսկ ռուբլու պարտատոմսերով շուկայում՝ 30 տոկոս։ 2006թ. ընթացքում ընկերության առևտրաշրջանառությունն ավելացել է գրեթե երկու անգամ և գերազանցել 200 մլրդ. դոլարը։ «Տրոյկա դիալոգի» տրամադրության տակ գտնվող ակտիվների ընդհանուր գումարը գերազանցում է 4 մլրդ. դոլարը։

Երևանում ուրբաթ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Վարդանյանը հայտարարեց, որ «Տրոյկա դիալոգը», ի դեմս «TDA հոլդինգ լիմիթեդ» հիմնադրամի, 13 մլն. դոլարով ձեռք է բերել «Հայներարտբանկի» արժեթղթերի 96,15 տոկոսը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։