481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+15
Եղանակը Երևանում
Հայ
«Տրոյկա դիալոգ» ռուսական ինվեստիցիոն ընկերությունը դարձավ «Հայներարտբանկի» գլխավոր բաժնետերը
16:34
21 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ռուսական «Տրոյկա դիալոգ» ինվեստիցիոն ընկերությունը դարձավ «Հայներարտբանկի» գլխավոր բաժնետերը։

Ինչպես ուրբաթ Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց «Տրոյկա դիալոգի» նախագահ Ռուբեն Վարդանյանը, ընկերությունը «TDA հոլդինգ լիմիթեդ» հիմնադրամի միջոցով 13 մլն. դոլարով «Քոմփյութրոն Ինդասթրիզ լիմիթեդ» ընկերությունից ձեռք է բերել բանկի արժեթղթերի 96,15 տոկոսը։

«Գործարքի բոլոր հաշվարկները կատարված են, գործարքը փակված է, և այսօրվա դրությամբ բանկի բաժնետերն է հիմնադրամը, որը հատուկ ստեղծվել է «Տրոյկա դիալոգ» խմբի կողմից՝ Հայաստանի բանկային համակարգի զարգացման համար»,- ասաց նա։

Վարդանյանը նաև տեղեկացրեց, որ ներկայումս քննարկման փուլում են  «Հայներարտբանկի» ռեբրենդինգի և նրա կազմում բարեփոխումներ կատարելու հարցերը։

Ինչպես հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, «Տրոյկա դիալոգ» ընկերության խմբի մուտքը Հայաստանի տնտեսական շուկա՝ խթան կհանդիսանա դրա զարգացման համար, ինչպես նաև կուժեղացնի մրցակցությունը երկրում։

«Հայաստանի համար չափազանց կարևոր է «Տրոյկա դիալոգ» ընկերության բարձր հեղինակությունը՝ պայմանավորված Ռուսաստանի  ֆինանսական հատվածում և միջազգային շուկաներում նրա ծավալած գործունեությամբ։ Պակաս կարևոր չէ նաև այն ռազմավարությունը, որով նրանք ղեկավարվելու են՝ մեր երկրում աշխատելու ժամանակ»,- ընգծեց նա։

«Հայներարտբանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1992թ.՝ նախկին ԽՍՀՄ Վնեշէկոնոմբանկի հանրապետական մասնաճյուղի հիման վրա։ 1995թ. ապրիլին դարձել է բաժնետիրական բանկ՝ միջազգային կապիտալի մասնակցությամբ։ 2007թ. հունիսի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 9,3 մլրդ. դրամ, ընդհանուր կապիտալը՝ 3,5 մլրդ. դրամ, 2007թ. 1-ին կիսամյակի արդյունքներով եկամուտը կազմել է 135,4 մլն. դրամ (1 դոլարը 338,91 դրամ է)։

«Տրոյկա դիալոգը» առաջատար ռուսական ինվեստիցիոն ընկերություն է՝ հիմնադրված 1991թ.-ին։ Ընկերության գործունեության հիմնական ուղղություններն են՝ արժեթղթերի հետ առևտրային գործարքները, ներդրումային-բանկային ծառայությունները, ակտիվների վստահված կառավարումը, ուղիղ և համատեղ ներդրումները։

Ռուսաստանի առևտրային համակարգի (ՌԱՀ) դասական շուկայում «Տրոյկա դիալոգ» ընկերության արժեթղթերի բաժնեմասի շրջանառությունը կազմում է 42 տոկոս, իսկ ռուբլու պարտատոմսերով շուկայում՝ 30 տոկոս։ 2006թ. ընթացքում ընկերության առևտրաշրջանառությունն ավելացել է գրեթե երկու անգամ և գերազանցել 200 մլրդ. դոլարը։ «Տրոյկա դիալոգի» տրամադրության տակ գտնվող ակտիվների ընդհանուր գումարը գերազանցում է 4 մլրդ. դոլարը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: