484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը տոնում է Անկախության օրը
14:51
21 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը նշում է հանրապետության Անկախության հռչակման 16-րդ տարեդարձը։

Երկրի քաղաքական շրջանակները ուրբաթ դափնեպսակներ դրեցին ղարաբաղյան պատերազմում զոհված հերոսների պանթեոնի՝ «Եռաբլուրի» մոտ։
 
Տոնի կապակցությամբ նախատեսված են մի շարք տոնական միջոցառումներ և ժողովրդական տոնախմբություններ՝ Երևանի կենտրոնական հրապարակներում։ Անկախության օրվան է նվիրված նաև մայրաքաղաքի Հանրապետության հրապարակի «Երգող շատրվանների» վերաբացումը։

Օրը կավարտվի մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում՝ մեծ տոնական հրավառությամբ։

«16 տարիների ընթացքում մենք հաղթահարել ենք բազմաթիվ դժվարություններ և զրկանքներ, ունեցել ենք կորուստներ և թանկ գնով ձեռք բերված հաջողություններ, և հիմա մենք, ավելի քան երբևէ, մոտ ենք այնպիսի Հայաստանի կառուցմանը, որի մասին երազել են մեր նախնիները և հայ ժողովրդի այն զավակները, որոնք իրենց կյանքը տվել են Հայրենիքի համար»,- ասվում է ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանի շնորհավորական ուղերձում։

Շնորհավորանքի մեջ նշվում է, որ անկախությունը բարձրագույն անվիճելի արժեք է, որը որոշակի պատասխանատվություն է դնում երկրի յուրաքանչյուր քաղաքացու վրա։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում նշվում է, «1991թ. սեպտեմբերի 21-ին մենք նոր էջ բացեցինք Հայաստանի պատմության մեջ, որն այսօր լրացնում ենք բոլորս միասին»։

 «Այդ էջում արդեն գրված են հաղթանակած պատերազմը, հաղթահարված ճգնաժամը, տնտեսական բարձր աճը, ժամանակակից պետությանը բնորոշ հաստատություններ, զարգացող հասարակական-քաղաքական միջավայր և բարձունքի հասնելու մեծ ներուժ։ Շատ ավելին է գրված այդ էջում։ Բայց ես վստահ եմ, որ միասին մենք դեռ բազմաթիվ տողեր ավելացնելու այդ գրառումներին»,- ասված է ուղերձում։

Կառավարության ղեկավարը մատնանշել է որոշակի հիմնախնդիրներ, որոնց թվում՝ աղքատությունը, կոռուպցիան, մարդու իրավունքների ոտնահարումը։

«Մենք տխրել ենք և պայքարել այդ երևույթների դեմ, բայց միշտ էլ սիրել ենք մեր պետությունը։ Եվ հենց այդ լրջախոհությունն էլ պահանջում է, որ մենք պահպանենք մեր պետության զարգացման հետագա գործընթացը՝ մեր աշխատասիրությամբ, սրտացավությամբ և նվիրումով»,- ընդգծել է վարչապետը։

Հայաստանի անկախության մասին հռչակագիրը ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի առաջին նիստի ժամանակ, այն ընթերցել է  պատգամավոր Արամ Մանուկյանը։ Այդ փաստաթղթով Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը անվավեր ճանաչվեց և հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը։

Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու մասին։ Ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 94,99%-ը կողմ էին քվեարկել:

Երկու օր անց  հանրապետության Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։