486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
0
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի խորհրդարանի նախագահը շնորհավորել է քաղաքացիներին Անկախության օրվա առթիվ
11:03
21 Սեպտեմբերի 2007

  Հայաստանի խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհավորել է քաղաքացիներին Անկախության օրվա առթիվ։

 «Անկախությունը նաև անսահման հնարավորությունների դուռ է երկրի զարգացման, մեր հայրենակիցների համար արժանապատիվ կյանք ապահովելու, ազգային ինքնության պահպանման ու արդիականացման համար»,-ասված է Աժ նախագահի շնորհավորական ուղերձում, որ «Նովոստի-Արմենիային» փոխանցեցին ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ուղերձում ասված է, որ անկախությունը անքննելի ու անսակարկելի բարձրագույն արժեք է, բայց միաժամանակ` մեր ժողովրդի ու յուրաքանչյուր քաղաքացու համար բարձրագույն պատասխանատվություն, որը կարելի է արդարացնել միայն ամենօրյա տքնաջան ու արդյունավետ աշխատանքով:

Խորհրդարանի խոսնակը նշել է.  «այսօր, երբ պետականության կայացման 16-ամյա ճանապարհին հաղթահարել ենք շատ զրկանքներ ու դժվարություններ, ունեցել ենք կորուստներ ու թանկ հաջողություններ, մենք առավել քան երբևէ մոտ ենք մեր նախնիների ու հանուն հայրենիքի իրենց կյանքը չխնայած հայորդիների երազած Հայաստանի Հանրապետության կերտմանը»:

«Մեր սերնդին բախտ է վիճակվել այդ նվիրական առաքելության կրողը լինելու և մենք պարտավոր ենք այն պատվով կատարելու»,-ասված է ուղերձում:

Հայաստանի անկախության մասին հռչակագիրը ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի առաջին նիստի ժամանակ, այն ընթերցել է  պատգամավոր Արամ Մանուկյանը։

Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու մասին։ Ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 94,99%-ը կողմ էին քվեարկել։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։