480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի վարչապետը հայերեն լեզվով իր ուղերձն է հղել Համահայկական օլիմպիադայի մասնակիցներին
20:11
20 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայերեն լեզվով ողջույնի խոսք հղեց Հայոց լեզվի և գրականության երրորդ համահայկական օլիմպիադայի և հայագիտական գիտելիքների մրցույթի մասնակիցներին։

«Շուրջ մեկ շաբաթ անընդհատ ձեզ հետ էին հայոց լեզուն ու գրականությունը, հայոց պատմությունն ու հայկական արվեստը: Հայրենիքի սրտում` դուք ամբողջովին պարուրված էիք հայրենասիրության ոգով: Համոզված եմ` սրանք իսկապես անմոռանալի օրեր էին ձեր կյանքում,-ասված է ողջույնի խոսքում, որը «Նովոստի-Արմենիային» է տրամադրել ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Վարչապետի ողջույնի խոսքում նշվում է, որ օլիմպիադայի միջոցով, մասնակիցները շատ բան իմացան այսօրվա Հայաստանի մասին։ Սարգսյանը խնդրանքով դիմեց մասնակիցներին՝ հորդորելով նրանց  հետ վերադառնալուն պես իրենց ընկերներին պատմել նրանց պատմական հայրենիքի՝ Հայաստանի մասին, որպեսզի ավելի շատ հայ երիտասարդներ տեղեկանան իրենց պապերի երկրի մասին:

Հայոց լեզվի, գրականության դպրոցական երրորդ համահայկական օլիմպիադայի և Հայագիտական գիտելիքների մրցույթին, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 13-20, մասնակցեցին ավելի քան 100 դպրոցականներ 9 երկրներից, մասնավորապես՝ Վրաստանից, Ռուսաստանից, Իրանից, Սիրիայից։

Հիմնական ծրագրից բացի, օլիմպիադայի շրջանակներում տեղի ունեցան հետևյալ մրցույթները՝ «Պատանի հռետոր», «Պատանի ստեղծագործող», «Հայրենասիրական աշուն»» Միջոցառման մասնակիցները նաև այցելեցին Հայաստանի պատմա-մշակութային տեսարժան վայրերը և բուհերը. նրանց համար կազմակերպվել էին արշավներ, մարզական խաղեր և այլ միջոցառումներ։ Օլիմպիադայի և մրցույթի ֆինանսավորումը կատարվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից։

Առաջին անգամ Համահայկական դպրոցական օլիմպիադան տեղի ունեցավ 2003թ., որին մասնակցեցին 29 դպրոցականներ՝ չորս երկրներից։ Հաջորդ օլիմպիադան կայացավ 2005թ.՝ աշխարհի ութ երկրների 115 դպրոցականների մասնակցությամբ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: