484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
Երևանը և Նիցցան դարձան քույր-քաղաքներ
15:07
20 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետարանում հինգշաբթի տեղի ունեցավ Երևանը և Ֆրանսիայի Նիցցա քաղաքները քույր-քաղաքներ հռչակելու մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը:

Ինչպես լրագրողներին հայտնեց Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, համապատասխան փաստաթղթի ստորագրումը սկիզբ դրեց Երևանի և Նիցցայի միջև բարեկամական հարաբերություններին։ «Համաձայնագիրը հնարավորություն է տալիս խորացնել հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև հաստատված  ջերմ բարեկամական հարաբերությունները»,- ասաց նա։

Զախարյանի խոսքերով, հետագայում համաձայնագրի շրջանակներում երկու քաղաքներում կիրականացվեն կոնկրետ համատեղ ծրագրեր, մասնավորապես, քաղաքային տնտեսության ոլորտում։

Իր հերթին Նիցցայի քաղաքապետ, սենատոր Ժաք Պեյրան նշեց, որ քույր-քաղաքներ դառնալու մասին համաձայնագիրը ամրապնդում է հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամությունը։ Նրա խսքերով, ստորագրված փաստաթուղթը թույլ է տալիս պաշտոնապես կապեր հաստատել երկու քաղաքների միջև և օգնել միմյանց։

«Նիցցա քաղաքում բավականին մեծ հայ համայնք է ապրում։ Հայ բնակչության թվով Նիցցան երրորդ քաղաքն է՝ Վալանսից և Մարսելից հետո, և այդ փաստն ինձ շատ  ուրախացնում է»,- ասաց նա։ Պեյրան նաև նշեց, որ հրավիրել է Երևանի քաղաքապետին՝ այցելել Նիցցա։

Ֆրանսիայում բնակվում են մոտ 700 հազար էթնիկ հայեր, այս երկիրը աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում՝ հայ բնակչության թվով։

Ամբողջ աշխարհում հայկական սփյուռքը կազմում է մոտ 9 միլիոն մարդ։ Ամենամեծ հայ համայնքները գտնվում են Ռուսաստանում (մոտ 2,5 մլն. հայ) և ԱՄՆ-ում (1,5 մլն.)։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: