478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+27
Եղանակը Երևանում
Հայ
Բիշկեկում տեղի կունենա ԿԱՊԿ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը
11:57
20 Սեպտեմբերի 2007

Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի կազմակերպության (ԿԱՊԿ) Անվտանգության խորհուրդերի քարտուղարների կոմիտեի նիստը տեղի կունենա 2007 թ. սեպտեմբերի 20-ին՝ Բիշկեկում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԿԱՊԿ քարտուղարության մամուլի ծառայությունից։

Նիստի ժամանակ Հայաստանը ներկայացնում է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար, նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը։

Անվտանգության խորհուրդների քարտուղարները կքննարկեն ԿԱՊԿ գործունեության գոտում ռազմաքաղաքական իրավիճակի զարգացման միտումները և ծագող մարտահրավերների ու սպառնալիքների չեզոքացման միջոցները, ինչպես նաև ԿԱՊԿ միջպետական ակտերի, Կազմակերպության անդամ-պետությունների իրավանորմատիվային բազայում Կոլեկտիվ անվտանգության խորհրդի որոշումների իրականացմանն ուղղված աշխատանքը։

Լիագումար նիստի ժամանակ անվտանգության խորհուրդների անդամները կքննարկեն ԿԱՊԿ գլխավոր քարտուղարի ամենամյա զեկույցը և 2007 թ. երկրորդ կիսամյակում և 2008 թ. առաջին կիսամյակում Կազմակերպության գործունեության առաջնային ուղղությունները։

ԱԽՔԿ անդամների քննարկմանը կներկայացվեն նաև ԿԱՊԿ անդամ-երկրների  Հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների ղեկավարների հակաահաբեկչական կոմիտեի, Անօրինական միգրացիայի և արտակարգ իրավիճակների դեմ պայքարի հարցերով իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհուրդների ստեծման մասին որոշումների, ինչպես նաև Կազմակերպության անդամ-պետությունների իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների համար հատուկ տեխնիկայի և միջոցների մատակարարման արտոնյալ պայմանների մասին համաձայնությունների նախագծերը։

Անվտանգության խորհուրդների քարտուղարները ԿԱՊԿ-ի շրջանակներում կհամաձայնեցնեն խաղաղապահ գործունեության  (Խաղաղապահ գործունեության մասին համաձայնագիր, Կոլեկտիվ խաղաղապահ ուժերի կանոնադրություն, Խաղաղապահ գործողությունների օպերատիվ աշխատանքային խմբի պատրաստման և ԿԱՊԿ խաղաղապահ առաքելության նախագահի մասին կանոնադրություններ) մեխանիզմի նորմատիվային և կազմակերպչական ձևավորմանը վերաբերող փաստաթղթերի փաթեթը և մի շարք այլ փաստաթղթեր։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: