478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+30
Եղանակը Երևանում
Հայ
Իտալացի խորհրդարանականը բարձր է գնահատում երկրի ժողովրդավարացման ուղղությամբ Հայաստանում գործադրվող ջանքերը
11:25
20 Սեպտեմբերի 2007

Իտալիայի պատգամավորական պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ումբերտո Ռանիերին բարձր է գնահատել ժողովրդավարության զարգացման ուղղությամբ  Հայաստանում գործադրվող  ջանքերը:

«Հայաստանի վարչապետի հետ Երևանում չորեքշաբթի ունեցած հանդիպման ժամանակ Ումբերտո Ռանիերին բարձր է գնահատել ժողովրդավարության, իրավական պետության կառուցման, տնտեսական  զարգացման, ինչպես նաև ԵՄ նոր հարևանության  ռազմավարության  շրջանակներում Եվրամիության հետ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ  Հայաստանում գործադրվող  ջանքերը»,-«Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ռանիերին հույս է հայտնել, որ Եվրամիությանն  ինտեգրման գործընթացը կարող է նպաստել ոչ միայն այդ ճանապարհն ընտրած երկրների ընդհանուր առաջընթացին, այլև տարածաշրջանային  հիմնախնդիրների, այդ թվում` Լեռնային  Ղարաբաղի հակամարտության  խաղաղ կարգավորմանն ու հարեւան պետությունների հետ Հայաստանի հարաբերությունների  բարելավմանը:

Գոհունակություն հայտնելով  վերջին շրջանում Հայաստանի և Իտալիայի միջեւ հարաբերությունների ակտիվացման կապակցությամբ՝  Հայաստանի վարչապետն իր հերթին նշել է, որ պատմական խոր արմատներ ունեցող  այդ հարաբերություններն ամուր հիմքերի վրա են և զարգացման  լավ  հեռանկարներ ունեն ինչպես  քաղաքական, այնպես էլ տնտեսական, մշակութային և այլ բնագավառներում:

Կարևորելով բարձր մակարդակի փոխայցելությունների դերը՝ վարչապետը  վստահություն է հայտնել, որ իտալական պատվիրակության այս այցը ևս կնպաստի  երկկողմ կապերի հետագա խորացմանը:

Պարոն Ռանիերին վարչապետից  հետաքրքրվել է Լեռնային  Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման  բանակցային  գործընթացի վերջին  զարգացումների, հարևն պետությունների,մասնավորապես, Թուրքիայի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների  ներկա  վիճակի մասին:

«Վարչապետ Սերժ Սարգսյանը մեկ անգամ ևս հավաստել է ԼՂ հակամարտության  խաղաղ կարգավորման հայկական կողմի դիրքորոշումը՝ հույս հայտնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում  ընթացող  բանակցային  գործընթացում, ի վերջո, հնարավոր կլինի գտնել այնպիսի  տարբերակ, որը հնարավորություն կտա Լեռնային Ղարաբաղի բնակչությանը` անվտանգ ապրելու  իր պատմական հայրենիքում»,- նշել են կառավարության մամուլի ծառայությունից:

Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների խնդրին՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը միշտ էլ  հանդես է եկել առանց  նախապայմանների երկու երկրների միջև հարաբերությունների հաստատման օգտին, ինչին, ըստ նրա, մեծապես կարող է նպաստել նաև Եվրամիությունը` ԵՄ-ին  Թուրքիայի անդամակցության գործընթացի շրջանակներում:

Վարչապետը նշել է, որ Հայաստանն այսօր ակտիվորեն  համագործակցում է նաև ՆԱՏՕ-ի հետ` վստահություն հայտնելով, որ դա կխթանի ՆԱՏՕ-ի անդամ պետությունների, այդ թվում նաև Իտալիայի հետ քաղաքական, տնտեսական, ռազմական, մշակութային և այլ բնագավառներում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը։

«Մենք  ցանկություն ունենք զարգացնել մեր երկիրը, դրանում մշտապես  ակնկալում ենք մեր բարեկամ պետությունների աջակցությունը,- ասել է Հայաստանի վարչապետը:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: