486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հույս ունի, որ «Իսկական Իրավունք» թերթի խմբագրի վրա հարձակման մեղավորները կպատժվեն
11:08
20 Սեպտեմբերի 2007

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հույս է հայտնել, որ «Իսկական Իրավունք» թերթի գլխավոր խմբագրի վրա հարձակում իրականացնողները կկրեն իրենց արժանի պատիժը։

«Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հերթական անգամ կոչ է անում իրավապահ մարմիններին՝ լինել ավելի հետևողական և հուսով է, որ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտող յուրաքանչյուր դեպք, առավել ևս որևէ բռնություն, կբացահայտվի պետական մարմինների կողմից, և մեղավորները կկրեն իրենց արժանի պատիժը», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մամուլի ծառայությունից՝ հիշեցնելով, որ Հ. Գալաջյանի վրա նման հարձակում էր իրականացվել նաև 2006 թ. սեպտեմբերի 6-ին։

«Հուսով ենք, որ այս անգամ դեպքի վկաները կօգնեն իրավապահ մարմիններին՝ արագորեն բացահայտել հանցագործությունը», - նշել են մամուլի ծառայությունից։

Նախօրեին, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, գրասենյակի  աշխատակազմի ներկայացուցիչները Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հանդիպել են Հովհաննես Գալաջյանի հետ։ Հանդիպման ընթացքում տուժածը իր հետ տեղի ունեցածը կապել է իր մասնագիտական գործունեության հետ։

Սեպտեմբերի 15-ին անհայտ անձինք ներխուժել են «Իսկական Իրավունք» թերթի խմբագրություն և մետաղե ձողերով ծեծի ենթարկել Հ. Գալաջյանին՝ հասցնելով տարբեր աստիճանի մարմնական վնաստվածքներ։  Տուժածը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան ցուցաբերվել է բժշկական օգնություն։

Հովհաննես Գալաջյանը նաև պատասխանատու է Հայաստանում «Արգումենտի ի Ֆակտի» և «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթերի հրատարակման համար։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։