483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հոկտեմբերի կեսին Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցները կմեկնեն Լիտվա՝ եվրաինտեգրման գծով նրանց փորձն ուսումնասիրելու նպատակով
18:14
19 Սեպտեմբերի 2007

Հոկտեմբերի կեսին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարբեր բաժինների տասը աշխատակիցներ կմեկնեն Լիտվա՝ եվրաինտեգրման նրանց փորձը  ուսումնասիրելու և այն հետագայում հանրապետությունում կիրառելու նպատակով։ Այս մասին չորեքշաբթի Երևանում հայտարարեց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը՝ իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված մամուլի ասուլիսում։

«Լիտվայում, որը Եվրոմիության անդամ է, այդ ուղղությամբ զգալի առաջընթաց է արձանագրվել»,-ասաց նա։

Վարդանյանը նշեց նաև, որ Լիտվա այցից հետո ծրագրվում է նմանատիպ այցելություն ԵՄ անդամ չհանդիսացող և Հայաստանին ավելի մոտ գտնվող զարգացող որևէ երկրիր՝ սոցիալական ոլորտում միջոցառումների անցկացման և կազմակերպման խնդրով։

Նախարարը հույս հայտնեց, որ ձեռք բերված փորձի շնորհիվ կհաջողվի ավելի արդյունավետ կազմակերպել նախարարության աշխատանքն ընդհանրապես։

«Բացի այդ, հենց դրա վրա կհիմնվի նախարարության աշխատանքը՝ Աշխատանքի ոլորտի և սոցիալական պաշտպանվածության համակարգի ռազմավարության մշակման ուղղությամբ, որը կավարտվի մոտակա մեկուկես տարվա ընթացքում»,-պարզաբանեց Վարդանյանը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։