482.74
-0.81
570.65
+2.43
8.24
+0.06
-1
Եղանակը Երևանում
Հայ
Դաշնակցությունը Հայաստանի նախագահական ընտրություններում գաղափարական պայքար է ակնկալում
17:37
19 Սեպտեմբերի 2007

ՀՅԴ-ն Հայաստանի նախագահական ընտրություններում գաղափարական պայքար է ակնկալում։

Ինչպես չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, կուսակցությունը մտադիր է դառնալ ընտրությունների քաղաքական պայքարի լիարժեք կողմ։

Նրա խոսքերով, նախագահական ընտրությունները խիստ կարևոր նշանակություն ունեն՝ հավասարակշիռ իշխանության ձևավորման համար։

«Ցավոք, ձևավորվել և արմատավորվել է այն կարծիքը, որ ընտրության արդյունքները կանխորոշված են։ Դա քաղաքական դաշտը կաթվածահար անելու և երկրում քաղաքական զարգացումները ճահճացման տանելու ամենապարզ ուղին է։ Մենք կտրականապես դեմ ենք նման մոտեցմանը»,-ասաց նա։

Այդ կապակցությամբ Ռուստամյանը նշեց, որ անհրաժեշտ է քաղաքական երկխոսություն՝ հաշվի առնելով, որ նախագահի ընտրությունը կանխորոշում է երկրի հետագա ռազմավարությունը։

«Անհրաժեշտ է ակտիվացնել քաղաքական մտքերը, և, օգտագործելով ընտրությունները, գտնել երկրի հետագա զարգացման լավագույն ճանապարհը։ Դա համար մեկ պատճառն է, որից ելնելով՝ Դաշնակցությունը որոշեց մասնակցել ընտրություններին»,-ասաց նա։

Ռուստամյանի խոսքերով, մինչև այժմ կուսակցությունը նախագահական ընտրություններում ինքնուրույն կողմ չի եղել։

«Վերջին 16 տարիների ընթացքում մենք սեփական թեկնածուով ընտրություններին չենք մասնակցել, այլ աջակցել ենք եղածներին՝ ելնելով ճգնաժամային իրավիճակներից, բայց այժմ փոխել ենք մեր վարքագիծը»,-հավելեց նա։

Ռուստամյանը նկատեց, որ կուսակցության գործողություները միանգամայն  տրամաբանական են՝ չնայած Դաշնակցության հասցեին հնչող քննադատական հայտարարություններին։

«Մենք մայիսից խոսել ենք նախագահի սեփական թեկնածու առաջադրելու մտադրության մասին, և դրանում զարմանալի ոչինչ չկա»,-ասաց նա։

2008թ. գարնանը Հայաստանում կանցկացվեն նախագահական ընտրություններ։ ՀՅԴ Հայաստանի կազմակերպության Գերագույն Մարմինը նախագահական ընտրություններում՝ որպես երկու հավանական թեկնածու, առաջադրել է ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանին և Հայաստանում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։