481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը պարգևատրել է ArmTech-2007 վեհաժողովի կազմակերպիչներին
17:15
19 Սեպտեմբերի 2007

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը չորեքշաբթի պատվոգրերով պարգևատրեց Հայկական տեխնոլոգիաների գլոբալ վեհաժողովի (Armenian Technology Congress – ArmTech) կազմակերպիչներին՝  ArmTech-2007-ի Տնօրենների խորհրդի և Viasphere International ընկերության նախագահ Տոնի Մորոյանին, ArmTech-2007-ի Տնօրենների խորհրդի համանախագահ, «Սինոփսիս-Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանին և ArmTech-2007-ի կազկոմիտեի հայկական կողմից համանախագահ, Viasphere Techopark ընկերության գլխավոր տնօրեն Արամ Վարդանյանին։

Ինչպես պարգևատրման արարողության ժամանակ նշեց Ռադիկ Մարտիրոսյանը, Սան-Ֆրանցիսկոյում անկացված ArmTech-2007 վեհաժողովը, որին մասնակցել են ոչ միայն ողջ աշխարհի հայկական կազմակերպությունները, այլև արտասահմանյան մասնագետները, անցել է մեծ հաջողությամբ։

«Աշխարհը տեսավ Հայաստանը՝ որպես բարձր տեղեկատվական տեխնոլոգիաների երկիր»,-ասաց Մարտիրոսյանը։

Նրա խոսքերով, վեհաժողովի ընթացքում գործնական կապեր են հաստատվել և համագործակցության պայմանագրեր կնքվել՝ ինչպես ազգային կազմակերպությունների, այնպես էլ խոշոր արտասահմանյան ընկերությունների հետ։

«Հույս ունենք, որ մյուս վեհաժողովը կանցկացվի արդեն Հայաստանում։ Այսպիսով, այն ավելի ներկայացուցչական կլինի, նրան կկարողանան մասնակցել նաև նոր ձեռնարկություններ, որոնց համար ArmTech-ը կապերի հաստատման միջոց կլինի»,-ասաց Մարտիրոսյանը։

Իր հերթին Viasphere Techopark ընկերության գլխավոր տնօրեն Արամ Վարդանյանը նշեց, որ Հայաստանի համար նման համաժողովի կազմակերպումը անհրաժեշտություն էր։

«Նման միջոցառումներ հաճախ են անցկացվել Հայաստանում, բայց կարևոր է, որ մենք կարողացանք վեհաժողով կազմակերպել ԱՄՆ-ում։ Կարծում եմ, որ այդ վեհաժողովին մենք խոշորագույն արտասահմանյան ընկերությունների հետ հավասար հանդես եկանք»,-ասաց նա։

ArmTech-2007 վեհաժողովին, որը տեղի ունեցավ 2007թ. հուլիսի 4-7-ը Սան-Ֆրանցիսկոյում, մասնակցեցին 350 ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից։ Հայաստանը ներկայացնում էին 60 գործարարներ և 11 գործարար ու կրթական կազմակերպություններ, որոնք մտնում են Հայաստանի ՏՏ ոլորտի մեջ։

Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր Հայաստանի նախագահի՝ տնտեսական հարցերով խորհրդական Վահրամ Ներսիսյանցը։ Միջոցառման ընթացքում զեկույցով հանդես եկան, մասնավորապես, ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, Կալիֆորնիայից սենատոր Ջո Սիմիթյանը և Synopsys Inc–ի նախագահ Չի-Ֆուն Չանը։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: