481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+23
Եղանակը Երևանում
Հայ
2008թ.-ից Հայաստանում նվազագույն աշխատավարձը կհասնի 73,3 դոլարի. սոցիալական ապահովության նախարարություն
16:46
19 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. 2008թ. հունվարի 1-ից Հայաստանում նվազագույն աշխատավարձը կհասնի 25 հազար դրամի (73,3 դոլար)։ Ինչպես չորեքշաբթի Երևանում՝ պաշտոնավարման 100  օրվա կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Աղվան Վարդանյանը, այս փոփոխությունը ամրագրված է նաև կառավարության 2008-10թթ. ծրագրում։

Նրա խոսքերով, կառավարություն առաջարկություն է ներկայացվել քննարկել եկամտահարկի կոպարը զուգահեռ մեծացնելու հարցը, որն այսօր Հայաստանում գտնվում է 20 հազ. դրամի մակարդակի վրա։

«Մենք ուզում ենք առաջարկել, որպեսզի նվազագույն աշխատավարձի բարձրացման պայմաններում եկամտահարկի կոպարը նույնպես հասցվի 25 հազ. դրամի, ինչը պայմանավորվում է Հայաստանի  ստանձնած միջազգային պարտավորություններով»,- պարզաբանեց նա։

Վարդանյանը նաև նշեց, որ նախարարությունը նպատակաուղղված է՝ ավելացնել զբաղվածության ակտիվ ծրագրերի քանակը, ինչպես նաև իրականացնել աշխատաշուկայի ճիշտ կանխատեսում։

«Բացի այդ, մեզ անհրաժեշտ է աշխատանք տանել՝ աշխատուժի վերաորակավորման ուղղությամբ, ինչը կբարձրացնի նրա մրցունակությունը և կընդլայնի աշխատանք ստանալու հնարավորությունները»,- ասաց նախարարը։

Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալներով, Հայաստանում նվազագույն աշխատավարձը (20 հազ. դրամ կամ մոտ 56,5 դոլար՝ ըստ 2-րդ եռամսյակի միջին հաշվարկային կուրսի) կազմում է նվազագույն սպառողական զամբյուղի 54,44 տոկոսը միայն,  նվազագույն պարենային զամբյուղի 84,38 տոկոսը (հաշվարկված Առողջապահության նախարարության մեթոդներով) և միջին ամսական աշխատավարձի մոտ 28 տոկոսը։

ՀՀ ԱՎԾ տվյալներով, 2007թ. առաջին կիսամյակի արդյունքներով, ՀՆԱ ցուցանիշը Հայաստանում մեկ բնակչի հաշվով կազմել է 293220,9 դրամ կամ 828,3 դոլար, ամսական միջին անվանական աշխատավարձը՝ 71344 դրամ (201,5 դոլար)։

Միաժամանակ, 2007թ. 1-ին կիսամյակի արդյունքներով Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչությունը կազմել է 1182,8 հազ. մարդ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: