480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+1
Եղանակը Երևանում
Հայ
Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը միշտ պետք է գտնվի Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում. փորձագետ
15:00
19 Սեպտեմբերի 2007

Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը միշտ պետք մնա Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում այս որոլտի կայուն զարգացումը ապահովելու համար։

Չորեքշաբթի լրագրողներին նման կարծիք հայտնեց Synopsys-Armenia ընկերության գլխավոր գործադիր տնօրեն, հայկական տեխնոլոգիաների գլոբալ կոնգրեսի տնօրենների խորհրդի համանախագահ (Armenian Technology Congress –2007) Ռիչ Գոլդմանը։

 Նրա խոսքերով, առաջին հերթին անհրաժեշտ է բարելավել կրթության համակարգը, որպեսզի համաձայնեցնել այն արտադրության պահանջների հետ։

«Հայաստանի կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի ինչպես տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառին, այնպես էլ այդ բնագավառը սպասարկող բաղադրիչներին։ Օրինակ, հարկային համակարգի բնագավառում գոյություն ունեն մի շարք խնդիրներ, որոնք մասնավորապես կապված են ավելացված արժեքի հարկի հետ», - ասաց Ռ. Գոլդմանը։

Նա դրական  գնահատեց Հայաստանում ինտերնետի ոլորտը մենաշնորհից զրկելու փաստը այդ բնագավառի հետագա զարգացման համար՝ նշելով հետագայում նման փոխակերպումների կարևորությունը։

«ArmTech-2007 կոնգրեսի ընթացքում մենք ստեղծել ենք հարթակ բազմաթիվ կարևոր հարցերի քննարկման և լուծման համար՝ հավաքելով մարդկանց, որոնք իսկապես կարող են ինչ-որ բան փոխել։ Կոնգրեսը չի դառնա եզակի միջոցառում և հնարավորություն կտա զարգացնել Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը», - ասաց. Ռ. Գոլդմանը։

ArmTech-2007 կոնգրեսում, որը տեղի ունեցավ 2007-ի հուլիսի 4-7-ը Սան-Ֆրանցիսկոյում, մասնակցել են աշխարհի տարբեր երկրների ավելի քան 350 ներկայացուցիչներ։ Հայաստանը ներկայացված է եղել 60 գործարարներով և 11 գործարար ու կրթական կազմակերպություններով, որոնք մտնում են Հայաստանի ՏՏ ոլորտի մեջ։

Հայկական պատվիրակությունը ղեկավարել է նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Վահրամ Ներսիսյանցը։ Միջոցառման ընթացքում զեկույցներով հանդես են եկել, մասնավորապես, ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, Կալիֆորնիայից սենատոր Ջո Սիմիթյանը և Synopsys Inc –ի նախագահ Չի-Ֆուն Չանը։-0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները: