484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Վրաստանի երիտասարդությունը կքննարկեն համագործակցության հեռանկարները և տարածաշրջանային գործընթացները
17:08
18 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Մինչև այս տարվա վերջը Հայաստանում Համահայկական կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի նախաձեռնությամբ (ԵԿԱ) կկազմակերպվի Հայ-վրացական երիտասարդության երկխոսություն։ Այս մասին երեքշաբթի Երևանում մամուլի ասուլիսում հայտարարեց ասոցիացիայի նախագահ Ատոմ Մխիթարյանը։

Նրա խոսքերով, այս միջոցառման նպատակն է հայ-վրացական կապերի քննարկումը Կովկասում կատարվող զարգացումների, ինչպես նաև հայերի և նրանց հարևանների միջև առկա հարաբերությունների համատեքստում։

«Մենք ծրագրում ենք նաև քննարկումներ անցկացնել և մշակել համատեղ ծրագրեր Հայաստանի և Վրաստանի երիտասարդության միջև»,-ասաց նա։

Անդրադառնալով նման միջոցառումների կազմակերպման և անցկացման ճանապարհին հանդիպող բարդություններին՝ Մխիթարյանը նշեց, որ երիտասարդությանն ավելի հեշտ է հաստատել և ամրագրել կապերը, քան ավագ սերնդի համար։

Նա հայտնեց, որ երկխոսության կազմակերպիչները մտադիր են Հայաստան հրավիրել Վրաստանի երիտասարդական կազմակերպությունների և կուսակցությունների այնպիսի առաջնորդների, որոնք հեղինակություն են վայելում իրենց երկրում և կապեր ունեն կառավարական օղակներում։

«Ոչ պակաս ներկայացուցչական կլինի նաև Հայաստանի մասնակիցների կազմը. ակնկալվում է ինչպես տեղի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների, այնապես էլ դեսպանների և փոխնախարարների մասնակցությունը»,-ասաց նա, պարզաբանելով, որ դա կօգնի արագացնել առաջարկների քննարկումը և որոշումների ընդունումը։

Ասոցիացիայի փոխնախագահ Արմեն Շահբազյանը ընգծեց, որ հայ-վրացական երիտասարդության համագործակցության այս նախաձեռնությունը շատ հեռանկարային է։

«Դրանով մենք կկարողանանք հիմք դնել մեր երկրների միջև ապագայում օգտակար և արդյունավետ հարաբերությունների համար»,-ասաց նա, հավելելով, որ ԵԿԱ-ի ծրագրերում է համանման միջոցառումների անցկացումը տարածաշրջանի այլ հարևանների, այդ թվում՝ Իրանի և Թուրքիայի երիտասարդության հետ ևս։

ԵԿԱ երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան ստեղծվել է 2006-ին։ Ներկայումս,  կառույցի մեջ մտնում են Հայաստանի 11 երիտասարդական կազմակերպություններ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։