478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+29
Եղանակը Երևանում
Հայ
Բժշկա-հոգեբանական մանկավարժական գնահատման կենտրոնը Հայաստանում լուրջ կրթական բարեփոխումների սկիզբ կդնի. քաղաքապետարան
13:20
18 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանում բժշկա-հոգեբանական մանկավարժական գնահատման կենտրոնի բացումը Հայաստանում կրթական լուրջ բարեփոխումների սկիզբ կդնի։

Ինչպես երկուշաբթի Կենտրոնի բացման ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, Հայաստանում նման կենտրոնի առկայությունը շատ անհրաժեշտ է՝ կրթության ոլորտում խոշոր բարեփոխումներ կատարելու փուլում։

«Մենք պետք է դպրոցական կրթությունը հասցնենք այնպիսի մակարդակի, որպեսզի բարձրացնենք կրթության մատչելիությունը հատուկ պահանջներով երեխաների համար»,- ընդգծեց փոխքաղաքապետը։ Նա կարևորեց նման կենտրոնի բացումը, որտեղ կիրառվում են երեխաների մտավոր և ֆիզիկական զարգացվածության  գնահատման ժամանակակից մեթոդներ։

Իր հերթին Կենտրոնի տնօրեն Վարդուհի Կատինյանը նշեց Հայաստանի կրթական համակարգում նման կառույցի կարևորությունը։ «Կենտրոնի հիմնական գործունեությունը երեխաների մտավոր զարգացվածության գնահատումն է՝ ընդհանուր կրթության առավել օպտիմալ տարբերակի ընտրության համար»,- պարզաբանեց նա։

Կատինյանն ավելացրեց նաև, որ հայտերը Կենտրոնում ընդունվում են օգոստոսի 20-ից։ Այսօր Կենտրոնի գնահատականը ստացել են մոտ 120 երեխաներ, որոնց մեծ մասը հաճախում է ներառական կրթությամբ դպրոցներ, իսկ մոտ 30-ը՝ հատուկ ուսումնական հաստատություններ։

Կենտրոնը կարող է օրական ընդունել և գնահատել տարբեր, այդ թվում՝ նախադպրոցական տարիքի, 10 երեխաների հնարավորություններ։ Այս կառույցի բացումը հնարավոր եղավ ՀՀ կառավարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ, ինչպես նաև «Առաքելություն Արևելք» դանիական կազմակերպության հայկական գրասենյակի և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության օգնությամբ։

Այսօր Հայաստանում ապրում է հատուկ ֆիզիկական պահանջներով 8 հազար երեխա, որոնցից 5 հազարը կրթական հատուկ պայմանների կարիք ունի։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: