484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+9
Եղանակը Երևանում
Հայ
Դաշնակցությունը որոշել է Հայաստանի նախագահական ընտրություններին երկու հնարավոր թեկնածուների անունները
12:24
18 Սեպտեմբերի 2007

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության Գերագույն ժողովը Հայաստանի նախագահական ընտրություններին որպես երկու հնարավոր թեկնածու առաջադրել է ՀՀ  խորհրդարանի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանի և Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի թեկնածությունները։

Այս մասին հաղորդվում է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրված՝  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 11-րդ Գերագույն Ժողովի հայտարարությունում։

Գերագույն Ժողովը որոշել է մասնակցել Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններին սեփական թեկնածուով և նախագահի թեկնածուի առաջադրումը կատարել երկու փուլով։ Մասնավորապես այդ նպատակով նոյեմբերին կգումարվի ՀՅԴ Հայաստանի կազմակերպության արտակարգ Գերագույն Ժողով։

«Կազմակերպական կառույցի տեսակետի բյուրեղացման, ինչպես նաև ժողովրդային և համակիր շրջանակների կարծիքի հիման վրա արտակարգ Գերագույն Ժողովը ՀՀ նախագահի թեկնածու կառաջադրի՝ ընտրություն կատարելով Վահան Հովհաննիսյանի և Արմեն Ռուստամյանի միջև», - նշվում է հայտարարության մեջ։

Փաստաթղթում ընդգծվում է, որ Հայաստանի Հանրապետության և համայն հայության առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու, պետական, հասարակական և համազգային խնդիրների լուծման համար առաջիկա նախագահական ընտրություններն ունեն բացառիկ նշանակություն։

«Ընտրությունները նոր հնարավորություններ կստեղծեն` ձևավորելու հավասարակշռված իշխանություն, որն ընդունակ կլինի ճշտել և ուղղորդել երկրի հետագա զարգացման ռազմավարությունը, պահպանել սահմանադրական բարեփոխումների ոգին և նպատակը՝ ամբողջությամբ կյանքի կոչելով այն, իրականացնել համակարգային, արմատական բարեփոխումներ և ապահովել հասարակական համերաշխություն և ապահովություն», - ասվում է հայտարարության մեջ։

Դաշնակցությունը սեփական թեկնածուի առաջադրման մասին որոշումը ընդունելու ժամանակ նկատի է ունենում այն, որ կուսակցության պաշտպանած ազգային¬պետական ուղեգծի պահպանման, երկրում խորքային և ամբողջական ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործընթացների դանդաղումը պարարտ հող է ստեղծում որդեգրած ազգային ուղեգիծը մերժելու միտումների համար։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ իշխանություններից, քաղաքական ուժերից, ինչպես նաև ընտրություններից ժողովրդի աճող օտարումն ու հիասթափությունը լրջորեն վտանգում են հասարակական¬քաղաքական կյանքի և երկրի առաջընթաց զարգացման հեռանկարը։

«Տնտեսության և քաղաքականության շարունակական սերտաճումը վտանգավոր չափերի են հասցրել իշխանության պլուտոկրատացումն ու կոռումպացումը, պայմաններ են ստեղծվել իշխանության և պետության նույնացման համար», - նշվում է փաստաթղթի մեջ։

Կուսակցությունում համոզված են, որ երկրի առաջընթաց զարգացման արագացման ապահովմամբ է միայն հնարավոր արդար և խաղաղ լուծման հասցնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, չեզոքացնել անվտանգության արտաքին և ներքին սպառնալիքները` բովանդակ հայ ժողովրդի կարողականությունն ուղղորդելով համազգային խնդիրների և հարցերի լուծմանը։

Գերագույն Ժողովը նաև նշել է, որ իշխանության մեջ հակակշռման և զսպման առաջադեմ մեխանիզմների ներդրումով իշխանությունների պատասխանատվության և հաշվետվության, գործունեության թափանցիկության ապահովումով է հնարավոր առողջացնել իշխանական համակարգը և հասնել արդյունավետ կառավարման։

«Իրական ժողովրդավարությունն անհնար է առանց իրավահավասարության և մարդու իրավունքների հարգման, տնտեսական ազատությունն անհնար է առանց արդար մրցակցության, տնտեսական կայուն զարգացումն անհնար է առանց սոցիալական պաշտպանվածության և ապահովության», - ասվում է հայտարարության մեջ։

Կուսակցությունում նաև համոզված են, որ գաղափարական և քաղաքական լուրջ քննարկումների և բանավեճերի ծավալմամբ միայն կարելի է հիմքեր ստեղծել ժողովրդի գիտակցված և իրական ընտրության համար։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։