486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի վարչապետը գոհ է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ Հայաստանի դինամիկ համագործակցությունից
12:03
18 Սեպտեմբերի 2007

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը գոհունակություն է հայտնել Արժույթի  միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ Հայաստանի ամենօրյա,  դինամիկ համագործակցությունից։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին վարչապետը հայտարարել է նախօրեին՝ Արժույթի  միջազգային հիմնադրամի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, որը գլխավորում էր ԱՄՀ Արևելքի և Կենտրոնական Ասիայի  վարչության  փոխտնօրեն Լորենսո Պերեսը։

Ողջունելով հյուրերին` վարչապետը շնորհակալություն է հայտնել առկա խնդիրների  լուծման գործում մեր երկրին ցուցաբերվող օժանդակության համար:

Լորենսո Պերեսը նշել է, որ Հայաստանի  տնտեսական զարգացման  ցուցանիշները  դրական են, և  հիմնադրամը մեծ բավականությամբ է աշխատում ՀՀ  կառավարության  հետ:

Ըստ նրա,  մոտ ապագայում  Հայաստանի հիմնական խնդիրն է  լինելու անցումը զարգացման որակական նոր  փուլի, որի բնորոշիչները  կլինեն  տնտեսական մրցակցության ապահովումն  ու նոր ներդրումների  ներգրավումը:

Այդ  գործընթացում նա կարևորել է, մասնավորապես,  արդյունավետ կառավարումն  ու հարկերի հավաքագրման մակարդակի բարձրացումը, ինչն իր հերթին սերտորեն կապված է  երկրում  մրցակցության մեծացման,  արդյունավետ  պետական կառավարման և այդ  գործընթացների  թափանցիկության  ապահովման հետ:

Պերեսը վարչապետից  հետաքրքրվել է  Հայաստանի  տնտեսության  ներկա վիճակի, առկա մարտահրավերների, դրանց  հաղթահարման ուղիների և զարգացման  հեռանկարների մասին:

Նա նաև նշել է, որ  Հայաստանի հետ ԱՄՀ-ի գործառույթների շրջանակում է եղել   Հայաստանում Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի  իրականացման շուրջ համագործակցությունն ու ծրագրի իրագործման ընթացքի  հերթական  ստուգումների անցկացումը, որը  կավարտվի 2008թ. գարնանը։

Նշելով, որ  ՀՀ  կառավարության  ծրագրում  հարկերի հավաքագրման որոշակի ցուցանիշներ են նախանշվել, Սերժ Սարգսյանը վստահություն  է հայտնել, որ  այդ ուղղությամբ  հնարավոր կլինի  նախատեսվածից   առաջանցիկ  տեմպեր  արձանագրել:

Նա ընգծել է, որ ՀՀ  կառավարությունը վճռական է՝ լրացուցիչ  ջանքեր գործադրել նաև  ՀՆԱ-ի կառուցվածքում որոշակի փոփոխություններ  իրականացնելու հարցում:

Վարչապետի խոսքերով, այդ առումով մեծ հնարավորություններ կան, մասնավորապես, գյուղատնտեսության, արդյունաբերության բաժինը մեծացնելու,  Ֆինանսական հատվածի  չափն ավելացնելու  համար:

Սերժ Սարգսյանը  նշել է, որ  Հայաստանը  մշտապես ունի  աջակից  գործընկերների  հետ համագործակցությունը  շարունակելու և  զարգացնելու կարիք ու անհրաժեշտություն։

Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՀ հայաստանյան առաքելության  ղեկավար Մարթա Կաստելո-Բրանկոն:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։