482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարծում են, որ սխալ է ղարաբաղյան խնդիրը ներկայացնել ՄԱԿ-ի քննարկմանը
11:48
18 Սեպտեմբերի 2007

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարծում են, որ սխալ է ղարաբաղյան խնդիրը ներկայացնել ՄԱԿ-ի քննարկմանը։ Այս մասին երկուշաբթի Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը։

«Չի կարելի ասել, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը տեղափոխվում է ՄԱԿ։ Դա սխալ է թե իրավական, թե քաղաքական և թե դիվանագիտական տեսանկյունից», - ասաց նա։

Նրա խոսքերով, հարցը ՄԱԿ-ի ձևաչափ տեղափոխելը հնարավոր է միայն հակամարտող կողմերի որոշմամբ։

Ընդ որում, Յու. Մերզլյակովը նշեց, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունված բանաձևի յուրաքանչյուր նախագիծ կարող է կրել միայն հանձնարարական բնույթ։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանում ՎՈՒԱՄ անդամ-պետությունների տարածքում «սառեցված հակամարտությունների» հարցի քննարկումը նշանակված է հոկտեմբերի 3-ին։

Այս կապակցության ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ «ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի օրակարգի մեջ որևէ հարցի ներառումը որևէ կերպ չի նշանակում, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը ՄԱԿ-ի քննարկման առարկա է»։

ՀՀ ԱԳՆ-ում հիշեցրին, որ այժմ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանի օրակարգում ներառված է ղարաբաղյան հակամարտությանն ուղղակիորեն առնչվող  երկու կետ. դրանցից մեկը ներկայացված է Ադրբեջանի, իսկ մյուսը՝ ՎՈՒԱՄ կազմակերպության կողմից։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։