484.1
+0.93
580.1
+3.63
8.4
-0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում առաջխաղացումներ կան. համանախագահ
10:57
18 Սեպտեմբերի 2007

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում առաջխաղացումներ կան։ Այս մասին երկուշաբթի Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը։

«Մենք ճիշտ ուղու վրա ենք։ Կարգավորման բազային սկզբունքներում մեզ քննարկման համար ավելի քիչ չկարգավորված հարցեր են մնացել, որոնք մենք առաջարկել ենք կողմերին։ Չեմ ուզում ասել, որ մենք մոտ ենք ավարտին, սակայն առաջխաղացում եղել է»,  - ասաց նա։

Համանախագահի խոսքերով, կարգավորման գործընթացը ժամանակ է պահանջում, սակայն առաջին առաջխաղացումները սկսվել են դեռ երեք տարի առաջ։

«Սա բարդ հարց է և պահանջում է իմաստավորում՝ կողմերի կողմից, այնուհետև միջնորդ կողմերի ռեակցիան, իսկ հետո՝ ավելի վաղ արված առաջարկությունների վերաձևավորում. այս ամենը, բնականաբար, ժամանակ է պահանջում», - ասաց Յու. Մերզլյակովը։

Ղարաբաղյան հակամարտության սկիզբը դրվել է 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ.-ի դեկտեմբերի 10, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

  Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

 

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:14
28 Դեկտեմբերի 2017
ԵՄ–ի հետ գործընկերության համաձայնագիրն ուղղվել է վավերացման
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հավանություն է տվել 2017 թվականի նոյեմբերի 24–ին ստորագրված ԵՄ–ի հետ համապարփակ և ընդլայնված համաձայնագրին։
21:39
27 Դեկտեմբերի 2017
Կարեն Կարապետյանը նշել է, թե ով է որոշելու Հայաստանի վարչապետի թեկնածությունը
Հայաստանի հանրապետական կուսակցությունն ապրիլի 9–ին իր կոալիցիոն գործընկերոջ` ՀՅԴ–ի հետ կորոշի, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը։  
13:48
27 Դեկտեմբերի 2017
Չկա ավելի արժանի առաջնորդ, քան Սերժ Սարգսյանը. Շարմազանով
Չկա Հայաստանի ավելի արժանի ղեկավար, քան նախագահ Սերժ Սարգսյանը, հայտարարել է Էդուարդ Շարմազանովը։
22:00
26 Դեկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը
Սերժ Սարգսյանը հաջողություններ և ակտիվ աշխատանք է մաղթել նաև ԱՊՀ-ում 2018 թվականին նախագահությունը ստանձնող երկրի նախագահին:
18:11
25 Դեկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 26-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա:
14:43
25 Դեկտեմբերի 2017
Հայաստանում միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել ԵՄ –ի հետ համաձայնագիրն իրականացնելու նպատակով
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 25-ին հրամանագիր է ստորագրել:
14:49
20 Դեկտեմբերի 2017
Հայատյացությունն ադրբեջանական դասագրքերում. Երևանում կայացել է Azerichild.education կայքի շնորհանդեսը
Azerichild.education կայքի շնորհանդեսը կայացել է չորեքշաբթի «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում։
16:47
16 Դեկտեմբերի 2017
Արձանագրությունների ստորագրումից հետո էլ, այսօր էլ գնդակը թուրքական կիսադաշտում է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի վերջին հայտարարության վերաբերյալ:
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը: