478.65
-0.08
560.79
-0.28
8.05
-0.01
+32
Եղանակը Երևանում
Հայ
Ժնևում բացվել է միջնադարյան հայկական ձեռագրերի և գրքերի
19:48
17 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ժնևում բացվել է միջնադարյան հայկական ձեռագրերի և գրքերի «Հայաստանի մանրանկարները. Մատենադարանի հավաքածուն» ցուցահանդեսը:

«Ցուցահանդեսը ներկայացնում է Հայաստանի` որպես Արևմուտքի և Արևելքի խաչմերուկում գտնվող երկրի ներդրումը համամարդկային հոգևոր արժեքների գանձարանում, բացահայտում է կրոնի, փիլիսոփայության, մշակույթի, արվեստի և գիտության հիմնարար ազդեցությունը հայ ժողովրդի ինքնության ձևավորման վրա»,-«Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վաչությունում:

Ցուցանմուշների թվում են Մատենադարանի գանձերից Արցախի Ավետարանը (XIVդ.), Տաթևի դպրոցի Ավետարանը (XIVդ.), Գրիգոր Տաթևացու, Գրիգոր Նարեկացու և Դավիթ Անհաղթի եզակի ձեռագրերը:

Ցուցահանդեսում լայնորեն ներկայացված է նաև Կիլիկիայի մանրանկարչության դպրոցը (Ակների Ավետարանը (1287թ.), Սարգիս Պիծակի Արքայական Ավետարանը (1336թ.), Սմբատ Գունդստաբլի Ավետարանը (XIVդ.) և այլն):

Ցուցահանդեսում ներկայացվելու են նաև Վենետիկի Մխիթարյան միաբանության գրադարանից և Ֆրանսիայի ազգային գրադարանից բերված հայկական ձեռագրեր, այդ թվում` 14-րդ դարի Ալեքսանդրի պատմությունը, որը ոչ կրոնական մանրանկարչության եզակի նմուշ է:

Ցուցահանդեսը տևելու է մինչև դեկտեմբերի 30-ը: Ցուցահանդեսի շրջանակում անցկացվելու է նաև ֆրանսիացի արվեստաբան Ռեժի Լաբուրդետի լուսանկարների «Խորհրդապաշտական խաչ» ցուցահանդեսը՝ նվիրված հայկական եկեղեցիներին:

Ցուցահանդեսը, որը կազմակերպել են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան ինստիտուտը՝ Մատենադարանը, Բոդմեր գրադարան-թանգարանը և Շվայցարիայում Հայաստանի դսապանատունը, անցկացվում է Շվեյցարիայի նախագահ Միշլին Քալմի Ռեյի և Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հովանավորությամբ։

Սեպտեմբերի 14-ին ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Մատենադարանի տնօրեն Հրաչ Թամրազյանը, Ժնևի կանտոնի Խորհրդի նախագահ Շառլ Բեռը, Շվեյցարիայի դաշնային և Ժնևի կանտոնալ բարձրաստիճան պաշտոնյաներ, Ժնևում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և հավատարմագրված դիվանագետներ:

Ցուցահանդեսի հովանավորներն են Հանս Վիլսդորֆ հիմնադրամը, «Բողոսյան եւ որդիներ», «Արմենիա», «Փիլիպոսյան» հիմնադրամները, Էդմոնդ և Թալին Ավագյանները և Լոմբարդ Օդյե բանկը: Ցուցահանդեսին օժանդակում է նաև Յուլիուս Բաեր բանկը:

Ցուցահանդեսի գիտական կուրատորն ու կատալոգի խմբագիրն է Ժնևի համալսարանի հայագիտության պրոֆեսոր Վալենտինա Կալցոլարին:

Կատալոգը կազմվել է Մատենադարանի գիտական անձնակազմի մասնակցությամբ, իսկ դրա տպագրությունը հովանավորել են Եդմոնդ և Թալին Ավագյան բարերարները:

Բոդմեր գրադարան-թանգարանը հիմնադրել է շվեյցարացի բարերար Մարտին Բոդմերը 20-րդ դարի կեսերին, և համաշխարհային խոշորագայն անհատական գրադարաններից մեկն է` ունենալով 160 հազար հատոր հավաքածու:

Այսօր գրադարան-թանգարանի մշտական հավաքածուն պարունակում է վաղ և ուշ միջնադարյան ձեռագրեր, այդ թվում` Նոր կտակարանի մի շարք տեքստերի, մասնավորապես, Հովհանի ավետարանի հնագույն պահպանված օրինակները, համաշխարհային դասականների գործերի ձեռագիր բնօրինակներ (Ադամ Միլտոնի «Դրախտ կորուսյալը», Գյոթե, Ուիլյամ Բաթլեր Յեյթս, Մարսել Պրուստ, Ջոն Դոն և այլն) և առաջին հրատարակություններ (Դանթե, Շեքսպիր և այլն):

Թանգարանի կազմակերպած համաշխարհային ժառանգությունը ներկայացնող ցուցահանդեսները լայնորեն լուսաբանվում են եվրոպական մամուլում և հեռուստատեսությամբ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։