486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում մեկնարկեց բնապահպանական հարցերով համաժողովը
19:17
17 Սեպտեմբերի 2007

Երևանում երկուշաբթի մեկնարկեց  եռօրյա համաժողովը՝ նվիրված ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կոնվենցիային, որը վերաբերում է միջսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականին։

«Միջոցառման ընթացքում համաժողովի մասնակիցները կփոխանակեն շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության գնահատականի իրենց փորձը»,- համաժողովի բացման արարողության ժամանակ ասաց Հայաստանի բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը։

Միաժամանակ փոխնախարարը կոչ արեց մասնակիցներին՝ ներկայացնել իրենց առաջարկները՝ տարածաշրջանի բնապահպանության ոլորտում առկա իրավիճակի բարելավման կապակցությամբ։

«Կոնվենցիայի մասնակից-երկրների վերցրած պարտավորությունները արդյունավետ են՝ տարածաշրջանային համագործակցության ակտիվ իրականացման մեջ»,-հավելեց նա։

Պապյանի կարծիքով, արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ է հաստատել երեք կառույցների՝ կառավարության, միջազգային և հասարակական կազմակերպությունների փոխգործակցությունը։

Իր հերթին ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի քարտուղար Ուիկ Շրագերը ևս ընգծեց նման միջոցառումների իրականացման կարևորությունը։

«Խորհրդաժողովի մասնակիցները կքննարկեն Կոնվենցիայի հիմնադրույթների իրականացման հարցերը տարբեր երկրներում՝ շոշափելով դրա պրակտիկ կիրառման խնդիրները»,-հավելեց նա։

Շրագերը ասաց նաև, որ այսօրվա միջոցառման ընթացքում ստացված առաջարկները կմտցվեն հաջորդ համաժողովի օրակարգի մեջ, որը տեղի կունենա 2008թ. մայիսին՝ Բուխարեստում։

ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Միջսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականին վերաբերող հռչակագիրը Հայաստանը ստորագրել է 1997թ.-ին։

Այդ Կոնվենցիան ստորագրման է պատրաստվել 1991թ.-ին՝ Ֆինլանդիայում։ Այն կարգավորում է շրջակա միջավայրի վրա գործունեության նոր ձևերի նախագծերի բացասական ազդեցությունը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։