487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում պալիատիվ օգնության մակարդակի բարձրացման համար անհրաժեշտ է պետության աջակցությունը
18:09
17 Սեպտեմբերի 2007

Հայաստանում պալիատիվ (ախտանշական) օգնության մակարդակի բարձրացման համար անհրաժեշտ է աջակցություն՝ պետական մակարդակով։

 «Հայաստանի կառավարության աջակցության դեպքում հինգ տարվա ընթացքում պալիատիվ օգնությունը երկրում կարող է բարձր մակարդակի հասնել»,-երկուշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի Պալիատիվ օգնության ասոցիացիայի նախագահ Հրանտ Կարապետյանը։

Նրա խոսքերով, այսօր հանրապետությունում անհրաժեշտ օրենսդրական հիմք չկա՝ պալիատիվ օգնության ծառայության իրականացման համար, որը ներառում է ախտանշական օգնությունը, ցավազրկումը և հոգեբանական աջակցությունը՝  ինչպես հիվանդին, այնպես էլ նրա հարազատներին։

«Առաջին քայլը պետք է լինի Հայաստանի առողջապահության նախարարությանը կից Պալիատիվ օգնության կոմիտեի ստեղծումը, որը կզբաղվի օրենսդրական հիմքի մշակմամբ և տվյալ ոլորտի այլ խնդիրներով»,-ասաց Կարապետյանը։

Նա միաժամանակ նկատեց, որ իր ղեկավարած ասոցիացիան այսօրվա դրությամբ իր գործունեության ֆինանսավորման հետ կապված խնդիրներ չունի։

«Օրինակ, օնկոլոգիական հիվանդների բուժումը միշտ իրականացվում է պետպատվերի շրջանակներում, այդ պատճառով մեզ պետք չեն հավելյալ միջոցներ։ Պետք է միայն ստեղծել համակարգ, որով անբուժելի հիվանդների բուժումը կիրականացնեն համապատասխան մասնագետները»,-նկատեց ասոցիացիայի նախագահը։

Նրա խոսքերով, ողջ աշխարհում պալիատիվ օգնության ֆինանսավորման 70%-ն իրականացվում  է պետական, իսկ 30%-ը՝ տարբեր բարեգործական կազմակերպությունների միջոցների հաշվին։ «Մենք դեռևս մեր ծառայություններն անվճար ենք մատուցում, բայց քանի որ համապատասխան մասնագետներ չունեինք, երեք տարվա ընթացքում օգնել ենք ընդամենը 200 հիվանդների և նրանց հարազատներին»,-ասաց Կարապետյանը։

Նա հավելեց նաև, որ ծառայության ավելի արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ է ստեղծել Պալիատիվ օգնության կենտրոն։

 «Եթե մենք շենք ունենայինք, որտեղ կկարողանային այցելել տեղաշարժվելու ընդունակ հիվանդները, որտեղ նրանց մասին հոգ կտարվեր ստացիոնար կերպով, և մեր բժիշկները վերապատրաստվելու հնարաբվորություն կունենային, մենք ավելի քիչ ժամանակ կծախսեինք, և ողջ աշխատանքն ավելի արդյունավետ կկատարվեր»,-նշեց Կարապետյանը։

Հայաստանի Պալիատիվ օգնության ասոցիացիայի տվյալներով, Հայաստանում ամեն տարի 1,5-2 հազ. անբուժելի հիվանդ պալիատիվ օգնության կարիք է զգում։–0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։