481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+18
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀԿ-ն 70%-ով պատրաստ է Հայաստանի նախագահական ընտրություններին
16:30
17 Սեպտեմբերի 2007

Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) 60-70%-ով պատրաստ է երկրի նախագահական ընտրություններին։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը։
 
«Կուսակցությունն ակտիվ աշխատանքներ է տարել ամռանը, ամրացրել է գրասենյակները, և ընտրությունների համար անհրաժեշտ բոլոր աշխատանքներն իրականացված են 60-70%-ով»,-ասաց նա։

Սահակյանը հայտարարեց, որ որպես կուսակցության փոխնախագահ, ինքը զբաղվում է կուսակցության տարածքային կառույցների ամրապնդմամբ՝ ապահովելով դրանց կապը հասարակության հետ։

«Կուսակցությունը չի կարող միայնակ գնալ ընտրությունների, անհրաժեշտ է ժողովրդի աջակցությունը։ Մեզ աջակցում են բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, և մեր հույսը ժողովուրդն է, հասարակական կազմակերպությունները և մի շարք կուսակցությունների աջակցությունը»,-ասաց Սահակյանը։

Կուսակցության փոխնախագահը նկատեց, որ ՀՀԿ կադրային բանկը շատ մեծ է, այնտեղ կան թե վարչապետի, թե նախարարների թեկնածություններ։

 «Բայց մի բան է ցանկություն ունենալ, այլ բան՝ գնահատել իրական քաղաքական զարգացումները և ղեկավարվել դրանցում»,-ասաց Սահակյանը։

Սահակյանը նկատեց, որ հոկտեմբերի վերջին կավարտվի նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացը, և արդեն նոյեմբերին կհստակեցվի երկրի քաղաքական դաշտը։

2008թ. գարնանը Հայաստանում կանցկացվեն նախագահական ընտրություններ։ Քաղաքագետների կարծիքով, Հայաստանի վարչապետ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը երկրի նախագահի ամենահավանական թեկնածուն է, հատկապես նկատի ունենալով ՀՀԿ հաղթանակը այս տարվա մայիսի խորհրդարանական ընտրություններում։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: