484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+24
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր համաժողովի 62-րդ նստաշրջանի ժամանակ հանդես կգա զեկույցով
14:11
17 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ՄԱԿ գլխավոր համաժողովի 62-րդ նստաշրջանի ժամանակ հանդես կգա զեկույցով։ Այս մասին երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։

«ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հոկտեմբերի սկզբներին մեկնելու է ԱՄՆ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար, որտեղ հոկտեմբերի 3-ին հանդես կգա զեկույցով»,- ասաց նա։

Կարապետյանի խոսքերով, զեկույցի թեման, ինչպես նաև ԱՄՆ-ում Օսկանյանի այցի ծրագիրը ներկայումս գտնվում է քննակման փուլում։

«Ենթադրում եմ, որ այցի օրակարգում կընդգրկվեն երկկողմանի հանդիպումներ»,- պարզաբանեց նա։

ՄԱԿ գլխավոր համաժողովի 62-րդ նստաշրջանը բացվելու է սեպտեմբերի 18-ին Նյու Յորքում։ Նստաշրջանի շրջանակներում տեղի կունենան հանդիպումներ Աֆղանստանի հարցով, ինչպես նաև կանցկացվի Մերձավոր Արևելքի միջազգային միջնորդների քառյակի նիստը։

Բացի այդ, սպասվում են հանդիպումներ «մեծ ութնյակի», ԵԽ, ՆԱՏՕ, ԵՄ և Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչների միջև, ինչպես նաև Անվտանգության խորհրդի մշտական անդամների «հնգյակի» և կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումները։ Նախատեսվում է նաև Կոսովոյի հարցով կապեր հաստատող խմբի հանդիպումը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: