483.66
-1.12
567.24
-4.56
8.15
-0.04
+8
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի պետական համալսարանում բացվել է պորտուգալերենի ամբիոն
12:52
17 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) բացվեց պորտուգալերեն լեզվի ամբիոն։

«Վերջին տարիներին Հայաստանում աճել է հետաքրքրությունը Բրազիլիայի նկատմամբ, քանի որ այն հզոր տնտեսությամբ զարգացող երկիր է»,- հայտարարեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ Հայաստանում բրազիլիական մշակույթի օրերին նվիրված միջոցառման ժամանակ։

Նրա խոսքերով, Հայաստանը շահագրգիռ է Բրազիլիայի հետ կապերի զարգացման հարցում, և ԵՊՀ-ն  չի կարող անտարբեր մնալ այդ գործընթացներին։

«Պորտուգալերենի ամբիոնի բացումը հայ-բրազիլիական հետագա հարաբերությունների զարգացման քայլերից մեկն է։ Մենք ուզում ենք, որ մեր ուսանողներն ավելի լավ ճանաչեն այդ երկիրը»,- ավելացրեց նա։

Իր հերթին, Հայաստանում Բրազիլիայի դեսպան Ռենատե Ստիլլեն (Renate Stille) նույնպես կարևորեց ՀՀ առաջատար բուհում պորտուգալերեն լեզվի ամբիոնի բացումը։

Նրա խոսքերով, ուսանողներին պորտուգալերեն դասավանդելու համար Բրազիլիայից ԵՊՀ է հրավիրվել Դանիելա Կապիլլեն (Daniela Capille)։

«Հատուկ դասընթացների ժամանակ հայ ուսանողները ոչ միայն կսովորեն պորտուգալերեն, այլև կծանոթանան Բրազիլիայի մշակույթի և գրականության հետ»,- ավելացրեց նա։

Միաժամանակ Ստիլեն նշեց, որ Հայաստանում Բրազիլիայի դեսպանատունն իր կողմից ուսանողներին կտրամադրի պորտուգալերեն լեզվի ուսումնասիրության համար անհրաժեշտ բոլոր պայմանները։

«Ուսանողները կստանան անհրաժեշտ դասագրքերը։ Մենք պատվիրել ենք նաև հայտնի բրազիլիացի հեղինակների գրքեր»,- ավելացրեց դեսպանը։

Պորտուգալերենի հատուկ կուրսերն են նախատեսված ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողների համար։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:24
20 Նոյեմբերի 2017
ՌԴ ԱԳ նախարարը ժամանեց Երևան (ՖՈՏՈ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։