478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+21
Եղանակը Երևանում
Հայ
Մտավոր տեխնոլոգիաները հաստատապես ստանձնում են տնտեսական առաջընթացի լոկոմոտիվի դերը. ՀՀ վարչապետ
12:17
17 Սեպտեմբերի 2007

Այսօր «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցած  «Ինովացիոն ոլորտի զարգացումը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում – 2007» համաժողովի բացմանը ողջյունով հանդես եկավ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը։

«Համաշխարհային տնտեսությունը լուրջ վերափոխումների ժամանակահատվածում է. այսօր արդեն ակնհայտ է, որ մտավոր տեխնոլոգիաները հաստատապես ստանձնում են տնտեսական առաջընթացի լոկոմոտիվի դերը: Սա մի գործընթաց է, որին անմասն չեն կարող մնալ նաև մեր երկրները: Համաշխարհային տնտեսության զարգացման միտումներին համաքայլ ընթանալու համար ինովացիոն ոլորտի ձևավորումն ու տնտեսության բոլոր ճյուղերում նպատակաուղղված ներդրումն այսօր այլընտրանք չունի», -իր խոսքում նշեց վարչապետը:

Վարչապետ Սարգսյանը  նշեց, որ Համաժողովի քննարկումների առարկան Հայաստանի կառավարության կողմից որդեգրված քաղաքականության հիմնական ուղղություններից է: «Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնելու բարձր տեխնոլոգիական մշակումների, ինովացիոն  գործունեության և գիտական-ինովացիոն հենքով տնտեսության զարգացման խնդիրներին»,-ասաց նա:

Վարչապետի հավաստմամբ, կառավարությունը կարևորում  է պետական և մասնավոր հատվածների համագործակցությամբ իրականացվող ծրագրերը, մասնավոր հատվածի և երկրի ընդհանուր տնտեսության մրցունակությունը խթանող միջոցառումների իրականացումը, համապատասխան ենթակառուցվածքների, այդ թվում նաև ինկուբատորների և տեխնոպարկերի ստեղծումը:

Սերժ Սարգսյանը վստահություն հայտնեց, որ այս համաժողովը հնարավորություն կընձեռի տեղական մասնագետներին ծանոթանալու Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում գոյություն ունեցող փորձին: «Կարծում եմ, որ մասնակիցների այսպիսի ներկայացուցչական կազմը վկայում է այն մասին, որ Հայաստանը նույնպես հետաքրքրություն է ներկայացնում միջազգային ճանաչում ունեցող գիտնականների և գործարարների համար, և հիմք է տալիս հուսալու, որ սա հաջող սկիզբ կլինի արտերկրի փորձառու գործընկերների հետ հետագա արդյունավետ համագործակցության և մեր երկրում այդ փորձի նպատակաուղղված տեղայնացման գործընթացում»,-նշեց վարչապետը:

«Ինովացիոն ոլորտի զարգացումը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում¬2007» միջազգային համաժողովին մասնակցում են շուրջ 20 երկրների գործարարներ, փորձագետներ և պաշտոնյաներ։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։