487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
ՀՐԱՏԱՊ. ՄՏՍ (МТС ) ռուսական ընկերությունը դարձել է Հայաստանի առաջատար բջջային օպերատորի՝ Ղ-Տելեկոմի սեփականատերը
16:23
14 Սեպտեմբերի 2007

 

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե տելեսիստեմի» (МТС) /Շարժական հեռախոսային համակարգեր/ ԲԲԸ –ն հաղորդում է, որ ձեռք է բերել International Cell Holding Ltd. ընկերության կանոնադրական կապիտալի 80 տոկոսը, որը հանդիասնում է Հայաստանի առաջատար բջջային օպերատորի Ղ-Տելեկոմի (VivaCell ապրանքանիշ) 100 տոկոսանոց անուղղակի սեփականատերը։  Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիայի» թղթակիցը, կողմերը նաև առք ու վաճառքի այլընտրական համաձայնագիր են ստորագրել մնացած 20 տոկոս բաժնեմասի ձեռքբերման մասին։

Գործարքի արժեքը կազմել է 310 միլիոն եվրո, ներառյալ՝ 50 մլն. եվրո, որոնք վաճառողին կվճարվեն 2008-2012թթ. ընթացքում՝ «Ղ-Տելեկոմ» ընկերության եկամուտների և շահույթի հաստատված նպատակային ցուցանիշների կատարման պայմանով։

ՄՏՍ «Ղ-Տելեկոմին» նաև 140 մլն. եվրո վարկ է տրամադրելու՝ պարտքերի մարման և ներդրումային ծրագրերի ֆինանսավորման համար։

«Ղ-Տելեկոմի» մնացած 20 տոկսի ձեռքբերման առք ու վաճառքի այլընտրական համաձայնագիրը ուժի մեջ է մտնելու 2010թ. հուլիսից ոչ շուտ և գործելու է մինչև 2012թ.։ Արժեթղթերի փաթեթի գինը սահմանվել է միջազգային անկախ բանկի գնահատականի հիման վրա։

«Ղ-Տելեկոմ» ՓԲԸ գործում է Հայաստանի ողջ տարածքում, մինչև 2019 թվականի վերջը ունի GSM 900/1800 ստանդարտի հավաստագրեր։ 2007թ. հուլիսի 1-ի դրությամբ ընկերությունը ունի 986 հազար բաժանորդներ, որը ՄՏՍ գնահատմամբ կազմում է շուկայի 66 տոկոսը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։