484.31
-0.44
578.65
-0.24
8.5
-0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի վարչապետի այցը Մոսկվա կկայանա անկախ ռուսական կառավարությունում տեղի ունեցած փոփոխությունների
16:15
14 Սեպտեմբերի 2007

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Մոսկվա կկայանա, չնայած այն բանին, որ ռուսական կառավարությունում փոփոխություններ են տեղի ունեցել։ Այս մասին ուրբաթ Երևանում լրագրողներին հայտնեց ՀՀ վարչապետ, հայ-ռուսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանը՝ ներկայացնելով հանձնաժողովի 9-րդ նիստի արդյունքները։

«Ես կարծում եմ, որ այցը չափազանց կարևոր է Ռուսաստանի նոր վարչապետի և կառավարության անդամների հետ անհատական կապերի հաստատման համար»,-ասաց նա։

Սերժ Սարգսյանը վստահություն հայտնեց, որ այդ պայմանները կարևոր նշանակություն ունեն միջպետական հարաբերություններում։

«Բացի այդ, մի շարք հարցեր կարող են պարտադիր կարգով լուծվել կառավարության անմիջական միջամտությամբ»,-ասաց նա։

Վարչապետը պարզաբանեց, որ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստի շրջանակներում ստորագրված համաձայնագրերը, չեն կարող վերջնական տեսք ունենալ այնքան ժամանակ, քանի դեռ չեն հաստատվել երկու երկրների կառավարությունների կողմից։

Երևանում սեպտեմբերի 14-ին հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստում ստորագրվել են «Արմավիա» ԲԲԸ և «Սուխոյ քաղաքացիական ինքնաթիռներ» ՓԲԸ-ի միջև (այն ուղղված է  SUKHOI SUPERJET 100 ինքնաթիռներ գնելուն) «Բանկ ՎՏԲ» ԲԲԸ-ի և «Արմավիա» ավիաընկերության միջև համագործակցության, մինչև 2010-ը Հայաստանի և Ռուսաստանի միջև երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրերի իրականացման վերաբերյալ պայմանագրեր, ինչպես նաև տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստի արձանագրությունը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 12-ին ընդունել է կառավարության հրաժարականը և խնդրել  վարչապետ Միխայիլ Ֆրադկովին կատարել կառավարության նախագահի պարտականությունները մինչև Պետդումայի կողմից նոր վարչապետի թեկնածության ընտրվելը։

Նույն օրը ՌԴ վարչապետը Պետդումայի քննարկմանն է ներկայացրել Ռոսֆինմոնիտորինգի ղեկավար Վիկտոր Զուբկովի թեկնածությունը Ռուսաստանի վարչապետի պաշտոնում։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:21
11 Հունվարի 2018
ԱՄՆ-ի պետդեպը Հայաստանը ճանաչել է ուղևորությունների համար ամենաանվտանգ երկրներից մեկը
Բացի Հայաստանից, նույն խմբում է ներառվել նաև Վրաստանը: Իսկ Ադրբեջանը ներառվել է երկրորդ խմբում:
13:43
11 Հունվարի 2018
ԶԼՄ-ները հրապարակել են ՀՀ պաշտպանության նախարարի թեկնածուի անունը
Հրապարակվել է ՀՀ պաշտպանության նախարարի հավանական թեկնածուի անունը:
10:41
09 Հունվարի 2018
Հայտնի է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի նոր պաշտոնն ապրիլից հետո
Հայտնի է դարձել, թե ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ինչ նոր պաշտոն է զբաղեցնելու:
17:14
28 Դեկտեմբերի 2017
ԵՄ–ի հետ գործընկերության համաձայնագիրն ուղղվել է վավերացման
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հավանություն է տվել 2017 թվականի նոյեմբերի 24–ին ստորագրված ԵՄ–ի հետ համապարփակ և ընդլայնված համաձայնագրին։
21:39
27 Դեկտեմբերի 2017
Կարեն Կարապետյանը նշել է, թե ով է որոշելու Հայաստանի վարչապետի թեկնածությունը
Հայաստանի հանրապետական կուսակցությունն ապրիլի 9–ին իր կոալիցիոն գործընկերոջ` ՀՅԴ–ի հետ կորոշի, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը։  
13:48
27 Դեկտեմբերի 2017
Չկա ավելի արժանի առաջնորդ, քան Սերժ Սարգսյանը. Շարմազանով
Չկա Հայաստանի ավելի արժանի ղեկավար, քան նախագահ Սերժ Սարգսյանը, հայտարարել է Էդուարդ Շարմազանովը։
22:00
26 Դեկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը
Սերժ Սարգսյանը հաջողություններ և ակտիվ աշխատանք է մաղթել նաև ԱՊՀ-ում 2018 թվականին նախագահությունը ստանձնող երկրի նախագահին:
18:11
25 Դեկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 26-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա:
14:43
25 Դեկտեմբերի 2017
Հայաստանում միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել ԵՄ –ի հետ համաձայնագիրն իրականացնելու նպատակով
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 25-ին հրամանագիր է ստորագրել:
14:49
20 Դեկտեմբերի 2017
Հայատյացությունն ադրբեջանական դասագրքերում. Երևանում կայացել է Azerichild.education կայքի շնորհանդեսը
Azerichild.education կայքի շնորհանդեսը կայացել է չորեքշաբթի «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում։
16:47
16 Դեկտեմբերի 2017
Արձանագրությունների ստորագրումից հետո էլ, այսօր էլ գնդակը թուրքական կիսադաշտում է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի վերջին հայտարարության վերաբերյալ:
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը: