484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+9
Եղանակը Երևանում
Հայ
Սեպտեմբերի 15-ին Հայաստանի նախագահը ոչ պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
14:05
14 Սեպտեմբերի 2007

Սեպտեմբերի 15-ին Հայաստանի նախագահը ոչ պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։ Այս մասին ուրբաթ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը։

«Սեպտեմբերի 15-ին Հայաստանի նախագահը՝ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հրավերով, ոչ պաշտոնական մեկօրյա բարեկամական այցով կմեկնի Բաթումի», - տեղեկացրեց նա։

Վ. Սողոմոնյանը նշեց, որ երկու պետությունների նախագահների հանդիպման ընթացքում կքննարկվեն Վրաստանի հայկական համայնքի, մասնավորապես, հայաբնակ Ջավախքի խնդիրները։

Վերադառնալով նախագահ Քոչարյանի առաջիկա այցերի ծրագրին՝ նախագահի մամուլի քարտուղարը տեղեկացրեց, որ հոկտեմբերի առաջին տասնօրյակում ՀՀ նախագահը կմասնակցի ԱՊՀ երկրկրների նախագահների վեհաժողովին, Կոլեկտիվ  անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամների  և ԵվրԱզԷսի՝ Դուշանբեում կայանալիք վեհաժողովին։ Նրա խոսքերով, հոկտեմբերի առաջին-երկրորդ տասնօրյակում Ռ. Քոչարյանը Բրյուսելում հանդիպումներ կունենա Եվրոպական կառույցների ղեկավարների հետ։

«Նաև ծրագրվում է Հայաստանի նախագահի այցը Ֆինլանդիա՝ այդ երկրի նախագահ Տարյի Հալոնենի հրավերով։ Մինչև տարեվերջ սպասվում են նաև այցեր այլ երկրներ, ինչպես նաև այլ երկրների նախագահների այցեր Հայաստան, մասնավորապես, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի այցը», - ավելացրեց Վ. Սողոմոնյանը՝ ասելով, որ այժմ ժամկետներն ու օրակարգերը դիվանագիտական խողովակներով ճշտման փուլում են։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։