486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Լեռնային Ղարաբաղի անկախությանն այլընտրանք չկա. ՀՀ նախագահի մամուլի քարտուղար
13:00
14 Սեպտեմբերի 2007

Լեռնային Ղարաբաղի անկախությանն այլընտրանք չկա։ Այս մասին ուրբաթ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը։

«Լեռնային Ղարաբաղի անկախությանն այլընտրանք չկա։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա  հայկական կողմը, փաստորեն, արդեն վաղուց է ճանաչել ԼՂՀ անկախությունը։ Դրա ամենավառ ապացույցը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայությունն էր ԼՂՀ նորընտիր նախագահ Բակո Սահակյանի երդման արարողության ժամանակ», - ասաց  նա։

Մեկնաբանելով Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության դե յուրե ճանաչման հնարավորությունը՝ Վ. Սողոմոնյանը տեղեկացրեց, որ ավելի վաղ նախագահ Քոչարյանը նշել է, որ հայկական կողմը կքննարկի այդ տարբերակը, եթե բանակցային գործընթացը մտնի փակուղի։  

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվեց 1988 թ.-ին, երբ առավելապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, ԽՍՀՄ-ի պաշտոնական փլուզումից ընդամենը մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում, միջազգային դիտորդների ներկայությամբ, տեղի  ունեցած հանրաքվեի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը, Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ արտահայտվեց։ 

Ի պատասխան Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի դեմ սկսեց լայնամասշտաբ պատերազմ։ Ակտիվ ռազմական գործողությունները դադարեցվեցին 1994 թ. մայիսի 12-ին՝ հրադադարի ռեժիմի հաստատման մասին պայմանագրի ստորագրումից հետո, որը ուժի մեջ է մինչ այսօր։

Սկսած 1992 թ.-ից մինչ օրս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններն ընթանում են  ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։