483.99
+0.93
563.46
+1.42
8.32
+0.02
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի բնապահպանական իրավիճակը կայունանում է
04:17
14 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի բնապահպանական իրավիճակը կայունանում է։ Այս մասին է վկայում «Նովոստի-Արմենիային» ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության հիման վրա Ազգային վիճակագրական ծառայության տրամադրած վերջին տվյալների վերլուծությունը։

Թեև 2007թ. հուլիսին Հայաստանի քաղաքների  մթնոլորտում հայտնաբերված աղտոտող նյութերի քանակը գերազանցել է թույլատրելի խտության աստիճանը (ԹԽԱ), դրա ծավալներն աննշան են, իսկ որոշ ցուցանիշներով անգամ գրանցվել է վնասակար նյութերի ԹԽԱ նվազում։

Մասնավորապես, տրամադրված տվյալների համաձայն, 2007թ. հուլիսին ազոտի երկօքսիդի խտության ամսական միջին աստիճանը մայրաքաղաքի մթնոլորտում նվազել է 1,2 անգամ, իսկ Վանաձորում գրանցվել է ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի մակարդակի նվազում, համապատասխանաբար, 1,2 և 1,3 անգամ։

Գյումրու մթնոլորտում փոշու ամսական միջին խտությունը գերազանցել է ԹԽԱ 2,3 անգամ։ Հրազդան քաղաքի մթնոլորտում մոնիտորինգի արդյունքում հայտնաբերվել է ցեմենտի փոշի, որի մակարդակը գերազանցում է ԹԽԱ 3,8 անգամ, սակայն հունիս ամսվա համեմատությամբ փոշու ամսական միջին խտության աստիճանը նվազել է 2,1 անգամ։

Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել Արարատ քաղաքում, որտեղ ցեմենտի փոշու ամսական միջին ԹԽԱ գերազանցվել է 4,9 անգամ, իսկ հունիս ամսվա համեմատությամբ այն նվազել է 1,2 անգամ։ Միաժամանակ, հուլիսին Ալավերդի քաղաքում դրությունը չի փոխվել։

Հայաստանի գետերում այս տարվա հուլիսին գրանցվել է ամոնիումի իոնի ԹԽԱ գերազանցում և ԹԿԿ5 (թթվածնի կենսաքիմիական կիրառում՝ ջրի աղտոտվածության ցուցանիշ՝ թթվածնի քանակությամբ բնորոշվող)։

Հանրապետության 28 գետերի, Երևանյան լճի և մի շարք ջրամբարների հետազոտությունների արդյունքում, ըստ ներկայացված տվյալների, ուսումնասիրությունների համար վերցվել է 120 նմուշ։ Փորձաքննությունների արդյունքներով Փամբակ, Դեբեդ, Ձորագետ, Մարծիգետ, Ախթալա, Արաքս, Ախուրյան, Սևջուր, Հրազդան, Գետառ գետերի տարբեր հատվածներում գրանցվել է ամոնիումի իոնի ԹԽԱ գերազանցում 0,46-ից մինչև 10,92 մգ՝ ջրի մեկ խորանարդ դեցիմետրում, այն դեպքում, երբ ջրի մեկ խորանարդ դեցիմետրի ԹԽԱ հաստատված չափը 0,39 մգ է։

Փամբակ, Դեբեդ, Ձորագետ, Տաշիր, Աղստև, Քասախ, Հրազդան, Գետառ գետերում գրանցվել է ԹԿԿ5 թույլատրելի խտության աստիճանի գերազանցում։ Տվյալ նյութի խտությունը կազմել է 3,4 մգ-7,4 մգ՝ մեկ խորանարդ դեցիմետրում, այն դեպքում, երբ մեկ խորանարդ դեցիմետրի ԹԽԱ հաստատված չափը 3 մգ է։ Հայտնաբերվել է նաև նիտրատի, նիտրիտի և սուլֆատի իոնի ԹԽԱ աննշան գերազանցում։

Սակայն այս տվյալները 2007թ. հունիսի ցուցանիշների հետ համեմատելիս կարելի է նկատել, որ Հայաստանի մի շարք գետերում, հուլիսի վերջին տվյալներով, ամոնիումի իոնի, ԹԿԿ5, նիտրատի, նիտրիտի և սուլֆատի իոնի ԹԽԱ գերազանցում չի հայտնաբերվել։

Չնայած  գրանցված դրական առաջընթացներին, հայ բնապահպանները  կարծում են, որ Հայաստանում լուրջ դժվարություններ կան էկոլոգիայի ոլորտում։ Այսպես, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության պետական տեսչության գլխավոր մասնագետ, ավագ պետական տեսուչ Արթուր Բեգլարյանը «Նովոստի-Արմենիային» տված հարցազրույցում հայտարարել էր, որ էկոլոգիական բարվոքության  առումով պետք չէ Հայաստանը համեմատել աշխարհի զարգացած երկրների հետ։

Գլխավոր մասնագետի խոսքերով, զարգացած երկրների բնակիչների համեմատ ավելի քիչ ապահովված Հայաստանի բնակիչները առավել ինտենսիվ են օգտվում բնական ռեսուրսներից՝ դրանով ստեղծելով լրացուցիչ բնապահպանական դժվարություններ։

Միաժամանակ Բեգլարյանը նշեց, որ բացի տեխնիկական բարդություններից բնապահպանության ոլորտում կան նաև օրենսդրական խնդիրներ, որոնց պատճառով անգամ արգելոցներում որսորդության փաստեր հայտնաբերելիս Բնապահպանության տեսչությունը հաճախ չի կարող դրանք ապացուցել՝ արգելոցների հստակ սահմանային գոտիների բացակայության պատճառով։

Բնապահպանության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը հակված է կարծել, որ թեև էկոլոգիական իրավիճակը  Հայաստանի առանձին մարզերում բարելավվել է, երկրի մեծ մասում դրությունը բարենպաստ չէ։

Ինչպես «Նովոստի-Արմենիային» տված հարցազրույցում հայտարարել է  Դանիելյանը, դրա պատճառը տնտեսական գործունեության վերականգնումը, ավտոտրանսպորտի քանակի ավելացումը, կանաչ գոտիների ոչնչացմամբ քաղաքաշինությունն է։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
02:05
01 Նոյեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
19:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
00:49
26 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
03:07
25 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
01:23
25 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
21:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
03:10
20 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
22:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
21:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
02:19
19 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
01:10
17 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները: