484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+10
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ԱԳՆ-ն բարձր է գնահատում Բրիտանական խորհրդի գործունեությունը հանրապետությունում
20:13
13 Սեպտեմբերի 2007

Հայաստանի ԱԳՆ-ն բարձր է գնահատում Բրիտանական խորհրդի գործունեությունը հանրապետությունում։ Այս մասին հինգշաբթի հայտարարեց Հայաստանի ԱԳ փոխնախարար Արմեն Բայբուրդյանը` Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունեության հնգամյակի տոնակատարությանը նվիրված միջոցառման ժամանակ։ 

«Հայաստանում Բրիտանական խորհրդի հնգամյակը միայն գրասենյակի հնգամյակ չէ, դա Հայաստանում Խորհրդի գործունեությունն ըստ արժանվույն գնահատելու հնարավորություն է, որը հանրապետությունում ծավալուն աշխատանք է իրականացրել՝ նպատակ ունենալով մշակութային և կրթական ծրագրերի միջոցով ամրապնդել հայ-բրիտանական կապերը»,-ասաց նա։

Բայբուրդյանը նկատեց, որ Խորհրդի գործունեությունը Մեծ Բրիտանիայի բուհերը մատչելի է դարձրել հայ ուսանողների համար։

Նրա խոսքերով, Բրիտանական խորհուրդն աշխատում է աշխարհի ավելի քան 100 երկրներում, բայց դրանցից յուաքանչյուրի համար մշակում է անհատական ծրագրեր։

«Մենք բարձր ենք գնահատում Խորհրդի գործունեությունը, նրա աշխատանքների ուղվածությունները արդիական և կարևոր են երկրի համար, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, պետծառայողներին և ուսուցիչներին անգլերենի ուսուցման ոլորտում, «ԵՄ-ն և ես» ծրագիրը, ապօրինի միգրացիայի դեմ պայքարի ծրագիրը»,-հայտարարեց նա։

Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Էնթոնի Քանթորի խոսքերով, Մեծ Բրիտանիայի կառավարությունը ևս կարևորում է Հայաստանում Բրիտանական խորհրդի ծրագրերը։

Նոր ծրագրերի շարքում դեսպանը նշեց «Չիվնինգ» կրթաթոշակային, հայ ուսուցիչներին անգլերենի ուսուցման և Ջոն Սմիթի հիշատակի հիմնադրամի ծրագիրը։

Նա նշեց, որ «Չիվնինգ» ծրագրով 4-5 երիտասարդներ ամեն տարի Մեծ Բրիտանիայում մագիստրոսի կրթություն են ստանում, իսկ Ջոն Սմիթի հիշատակի հիմնադրամի հինգշաբաթյա ծրագրով 23-35 տարեկան երիտասարդ մասնագետները կարող են մեկնել Մեծ Բրիտանիա և աշխատել մասնագիտությամբ։

Բրիտանական խորհուրդը հիմնադրվել է 1934թ.-ին՝ աշխարհում բրիտանական մշակույթի և արժեքների տարածման նպատակով։ Հայկական մասնաճյուղը հիմնադրվել է 2002թ.-ին։

Բրիտանական խորհուրդը գործում է կրթության, արվեստի և կառավարման ոլորտներում։ Ամեն տարի կազմակերպությունն ընդլայնում է իր գործունեության շրջանակները, այժմ Բրիտանական խորհուրդը արևմտաեվրոպական տարածաշրջանի հետ մշակում և իրականացնում է տարբեր ծրագրեր։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: