484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայ ըմբիշները հաղթանակի են տրամադրված՝ Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությունում
19:28
13 Սեպտեմբերի 2007

Հայ ըմբիշները հաղթանակի են տրամադրված՝ հունա-հռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում, որը տեղի կունենա Բաքվում՝ սեպտեմբերի 17-23-ը։

Ինչպես հինգշաբթի Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում նշեց Հայաստանի հավաքականի հունա-հռոմեական ըմբշամարտի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը, մարզիկները գտնվում են հիանալի մարզավիճակում և մտադիր են պայքարել հաղթանակի համար։

«Հայաստանի հավաքականի կազմում 31 մարդ է՝ 15 ըմբիշ, ինչպես նաև բժիշկներ, մարզիչներ և լրագրողներ»,-ասաց Ջուլֆալակյանը։

Նրա խոսքերով, հայկական պատվիրակությունը սեպտեմբերի 15-ին կմեկնի Բաքու, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները՝ մարզիկներին ընդունելու համար։

Իր հերթին Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը մարզիկներին հաջողություն մաղթեց՝ կոչ անելով ջանք չխնայել՝ հաղթանակի հասնելու համար։

«Ողջ երկիրը կսպասի, որպեսզի մեր ըմբիշների շնորհիվ Բաքվում հնչի Հայաստանի օրհներգը։ Այնտեղ մեզ չի կարելի պարտվել»,-հայտարարեց Ծառուկյանը։

Նա նշեց նաև, որ առաջնությունը կարող է խթան դառնալ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացման համար։

Ավելի վաղ Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լևոն Վարդանյանը նշել էր, որ հայկական պատվիրակության Բաքու կատարած այցի ժամանակ մայիսին ստորագրվել է քառակողմ համաձայնագիր՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի, Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի, Ադրբեջանի սպորտի նախարարության և հայկական կողմի միջև, որի հիման վրա ադրբեջանական կողմը երաշխավորում է հայ ըմբիշների անվտանգությունն Ադրբեջանում։

Սակայն, Վարդանյանի կարծիքով, հայ ըմբիշների անվտանգության ապահովումը անմիջականորեն ելույթի ժամանակ՝ Բաքվի 15-հազարանոց մարզադահլիճում, խնդրահարույց է։

Միաժամանակ Վարդանյանը կարևորել է հայ մարզիկների մասնակցությունը Բաքվում անցկացվող աշխարհի առաջնությունում։ Նրա խոսքերով, 1-8 տեղերը զբաղեցնող մարզիկները կստանան որակավորման միավորներ՝ գալիք օլիմպիական խաղերին մասնակցելու համար։–0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: