480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվեց Հայոց լեզվի և գրականության համահայկական օլիմպիադան և Հայագիտական մրցույթը
19:10
13 Սեպտեմբերի 2007

Երևանում հինգշաբթի տեղի ունեցավ Հայոց լեզվի և գրականության դպրոցական երրորդ համահայկական օլիմպիադայի և Հայագիտական մրցույթի բացման արարողությունը։

Արարողության ժամանակ Հայաստանի կրթության և գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը կարևորեց արդեն ավանդական դարձած նման միջոցառումների անցկացումը, որոնց մասնակցում են տարբեր երկրների սփյուռքի նեկայացուցիչներ։ «Անկախ Հայաստանի քաղաքականության կարևորագույն կետերից մեկը սփյուռքի հետ կապերի ամրապնդումը և խորացումն է»,-ընդգծեց փոխնախարարը։

Մրցույթային հանձնաժողովի նախագահ, Հայաստանի կրթության և գիտության նախարարության սփյուռքի հետ կապերի բաժնի ղեկավար Հրաչյա Թադևոսյանի խոսքերով, օլիմպիադային մասնակցում են 125 դպրոցականներ աշխարհի 10 երկրներից, այդ թվում՝ Վրաստանից, Ռուսաստանից, Իրանից։

Նրա խոսքերով, հիմնական ծրագրից բացի միջոցառման շրջանակներում տեղի կունենան «Պատանի հռետոր», «Պատանի ստեղծագործող», «Հայրենասիրական երգ» մրցույթները։ Ծրագրված են նաև այցելություններ Հայաստանի պատմա-մշակութային տեսարժան վայրեր և ուսումնական հաստատություններ, արշավների, սպորտային խաղերի կազմակերպում և այլ միջոցառումներ։

«Այս օլիմպիադայի նպատակն է խրախուսել հայոց լեզվի, գրականության, պատմության և մշակույթի բնագավառում գիտելիքների խորացումը արտերկրում բնակվող հայ երեխաների շրջանում, ինչպես նաև նպաստել նրանց ծանոթությանը Հայաստանի հետ և ամրապնդել կապը պատմական հայրենիքի հետ»,-հայտարարեց նա։

Թադևոսյանը նշեց, որ օլիմպիադային և մրցույթին կարող է մասնակցել հայկական ծագմամբ յուրաքանչյուր դպրոցական, անկախ նրանից, թե որ երկրում է բնակվում։

Հայոց լեզվի և գրականության դպրոցական երրորդ համահայկական օլիմպիադայի և Հայագիտական մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին։ Հաղթողները կպարգևատրվեն հավաստագրերով և դիպլոմներով, ինչպես նաև նվեր կստանան սկավառակներ և ուսումնական նյութեր։ Օլիմպիադայի և մրցույթի ֆինանսավորումն իրականացնում է Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը։

Առաջին անգամ Հայոց լեզվի և գրականության դպրոցական համահայկական օլիմպիադան և Հայագիտական մրցույթը տեղի ունեցավ 2003թ.-ին՝ չորս երկրներից 29 դպրոցականների մասնակցությամբ։ Երկրորդ օլիմպիադան տեղի ունեցավ 2005թ.-ին՝ ութ երկրներից 115 դպրոցականների մասնակցությամբ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: