478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+20
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի խորհրդարանը հաստատեց Աղվան Հովսեփյանին՝ Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնում
18:56
13 Սեպտեմբերի 2007

Հայաստանի խորհրդարանը հաստատեց Աղվան Հովսեփյանին գլխավոր դատախազի պաշտոնում՝ վեց տարի ժամկետով։

ԱԺ Հաշվիչ պալատի տվյալներով, Հովսեփյանի թեկնածության օգտին հինգշաբթի քվեարկել է 118 պատգամավոր, երեքը դեմ են եղել։

Ընտրվելուց հետո Հովսեփյանն ասաց, որ կշարունակի երկրում օրինականության ամրապնդմանը և հանցագործության նվազմանն ուղղված աշխատանքը։

 «Շնորհակալ եմ պատգամավորների բոլոր ելույթների՝ ներառյալ համակարգի գործունեությանը վերաբերող բոլոր դիտողությունների համար, որոնք մենք կհարթենք»,-ասաց նա։

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սեպտեմբերի 10-ին ԱԺ-ին առաջարկեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին պահել իր պաշտոնում։ Նախագահի առաջարկը մտցվեց երկուշաբթի մեկնարկած խորհրդարանական քառօրյայի օրակարգ։

2005թ.-ին բարեփոխված Հայաստանի Սահմանադրության համաձայն, նախագահի առաջարկով գլխավոր դատախազի նշանակման իրավասությունները փոխանցվել են նոր Ազգային Ժողովին։ Խորհրդարանը գլխավոր դատախազ պետք է նշանակի մինչև նոյեմբերի 8-ը։

Աղվան Հովսեփյանը բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական բաժնում, որն ավարտել է 1974թ.-ին։

Մասնագիտական գործունեությունը սկսել է 1974թ.-ին՝ որպես քննիչ աշխատելով Կարելիայի ինքնավար հանրապետության Սեգեժյան շրջանի դատախազությունում։

1988-1999թթ. եղել է գլխավոր դատախազ, իսկ 1999-2004թթ.-ին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։ 2004թ. մարտի 7-ից, ՀՀ նախագահի հրամանագրով, կրկին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: